Քաղաքական09:39, 19 Սեպտեմբեր 2016
Իրաքի արտգործնախարարը զգուշացրել է Թուրքիայի ղեկավարությանը

Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերին հայտարարել է, որ իրենք դեմ են լինելու Թուրքիայի կողմից իրենց երկրի տարածքում ցանկացած տեսակի ռազմական օպերացիային, եթե վերջինս համաձայնեցված և համակարգված չլինի իրաքյան ղեկավարության հետ:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, հղում անելով իրանական «Fars» լրատվական գործակալությանը, նշում է, որ Ջաֆերին այդ մասին հայտարարել է Վենեսուելայում ընթացող «Չմիացման երկրների շարժում» կազմակերպության գագաթնաժողովին:
Ըստ Իրաքի արտգործնախարարի` իրենք զարմանքով են ընդունել թուրք պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե թուրքական զորքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կարող են գործողություն սկսել Հյուսիսային Իրաքում, ինչպես դա արեցին Սիրիայում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Ջաֆերին միևնուն ժամանակ հիշեցրել է, որ Իրաքի ղեկավարությունը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի ղեկավարությանը և ըստ նրա`այդ ամենը ցույց է տալիս, որ Իրաքը ցանկանում է զարգացնել թուրք-իրաքյան հարաբերությունները:
Տեղեկացնենք, որ «Չմիացման երկրների շարժում» կազմակերպությանը մինչ օրս անդամակցել է 120 երկիր, որոնք վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականության։ «Չմիացման շարժման»-ը հիմքը դրվել է Բանդունգի կոնֆերանսում (1955)՝ ի հակակշիռ նեոգաղութատիրության, մասնավորապես երիտասարդ պետություններին ռազմաքաղաքական խմբավորումների (ՆԱՏՕ, ՍԵՆՏՕ և այլն) մեջ ներգրավելու քաղաքականության։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |