Տարածաշրջան07:24, 20 Սեպտեմբեր 2016
Իրաքի վարչապետը պահանջել է Իրաքից դուրս բերել թուրքական զորախումբը
Իրաքի վարչապետ Հայդար Իբադին պահանջել է, որ թուրքական զորքերն անհապաղ դուրս գան իրենց երկրի սահմաններից:
Միջանկյալ նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով իրանական «Fars» լրատվական գործակալությանը, նշում է, որ Իբադիի խոսքերով թուրքական զորաջոկատներն ԻՊ-ին զինյալներին ոչնչացնելու գործընթացը դանդաղեցնում են:
«Եթե Թուրքիան ԻՊ-իդեմ պայքարում անկեղծ լիներ, ապա այդ ժամանակ Իրաքի պահանջին անհրաժեշտ և դրական պատասխան կտար: Թող Թուրքիան դուրս բերի իր զինվորներին Իրաքից»,- հորդորել է վարչապետ Իբադին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |