Միջազգային13:31, 20 Սեպտեմբեր 2016
Կոսովոյի դպրոցական քարտեզներում Թուրքիայի մի մասը ներառված է եղել Հայաստանի տարածքի մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներում աշխարհագրական քարտեզներ են բաժանվել, որոնցում ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան մասը (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Yeni Şafak» թերթի կայքը նշում է, որ փաստը հարուցել է տեղի թուրքերի զայրույթը:
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Կոսովոյի կրթության նախարարության Պրիզրենի վարչության թուրքալեզու ուսուցման պատասխանատու Ֆերդի Քովաչը: Վերջինս նշել է, որ «անճշտությունը» հայտնաբերվել է ոչ թե Կոսովոյի կրթության նախարարության բաժանած դասագրքերում առկա քարտեզների, այլ աշակերտներին լրացուցիչ բաժանված քարտեզների մեջ, որոնք ուղարկված են եղել Ալբանիայից:
Պաշտոնյան նշել է, որ դպրոցներում այդ օժանդակ նյութերը որպես օգնություն բաժանվում են այլ պետությունների կամ կազմակերպությունների կողմից: Քովաչը հայտարարել է, որ իրենք կստուգեն դպրոցներում բաժանված քարտեզների ճշտությունը: Նշվում է նաև, որ ուսումնասիրություն է սկսվել պարզելու համար, թե արդյոք նմանատիպ քարտեզներ բաժանվել են նաև Կոսովոյի այլ քաղաքների դպրոցներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |