Տարածաշրջան09:56, 20 Սեպտեմբեր 2016
Ռաքքա քաղաքում սպանվել է ԻՊ-ի ամենահայտնի թուրք ահաբեկիչը
Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թուրք ամենահայտնի զինյալը` Իսրաֆիլ Յըլմազը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով «New York Times» թերթին, նշում է, որ 28-ամյա Յըլմազը՝ ծնված Թուրքիայի Ադանա քաղաքում, բնակվում էր Նիդերլանդներում: Նախքան ԻՊ-ին անդամագրվելը, ծառայություն է անցել Նիդերլանդների զինված ուժերում: Բանակի շարքերը նա լքել էր 2013թ. և մեկնել Սիրիա և այնտեղ ընտանիք կազմել: Աղբյուրը հաղորդում է, որ Յըլմազը սպանվել է Ռաքքայում իրականացված օդային օպերացիայի ժամանակ:
Նշվում է նաև թուրք զինյալը Թուրքիայում ապրած ժամանակ 460 օր ծառայություն է անցել Չանաքալլեի (Դարդանել) ժանդարմերիայի 11-րդ ոսումնական բրիգադում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք հրաժարվել ենք 9․5 միլիարդ դոլարի առևտրից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել թուրքական «Hurriyet» թերթին։
«Star» լրատվական կայքում հրապարակվել է լրագրող Օյա Էրեն Օզքանի հոդվածը՝ «Հարավային Կովկասի ապագան․ Խաղաղություն, համագործակցություն և նոր հնարավորություններ» վերնագրով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արևելյան քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոց՝ արտահայտելու իրենց բողոքը ընդդիմադիր կուսակցական քաղաքապետերին ձերբակալելու և նրանց փոխարեն իշխանական հոգաբարձուների նշանակման դեմ:
«Մենք հրաժարվել ենք 9․5 միլիարդ դոլարի առևտրից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Թուրքական «Dokuzeylül» լրատվակայքում հրապարակվել է «Դուբայի շոկոլադի կախարդանքն ու Թուրքիայում ձևավորված մոլուցքը» վերնագրով հոդված:
Նամակը, որը ստորագրել են 52 երկրներ և 2 միջազգային կազմակերպություն, կոչ է անում դադարեցնել զենքի և զինամթերքի վաճառքն Իսրայելին։
Այն միտված է բարձրացնել Իսրայելին զենք-զինամթերքի վաճառքը դադարեցնելու մասին միջազգային իրազեկվածությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |