Տարածաշրջան12:34, 22 Սեպտեմբեր 2016
Թուրքական լրատվամիջոցն անհանգստացած է Հայաստանի սպառազինությունում « Iskander-M»-ի առկայությունից

Թուրքական իշխանամետ «Dunyabulteni» լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգին:
Նշվում է, որ «Իսկանդեր-Մ»-ի կրակի արձակման առավելագույն հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ-ի: Շեշտվում է այն հանգամանքը, որ դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մի շարք երկրների և հատկապես Թուրքիայի Արևելյան Անատոլիա կոչվող տարածքի համար: (Արևելյան Անատոլիա թուրքական տերմինը ընդգրկում է նաև հայկական պատմական հողերը` Արևմտյան Հայաստանը): Կից ներկայացված է քարտեզ, որը ցույց է տալիս Իսկանդերի հարվածի հեռահարության տակ հայտնվելու ռիսկային գոտիները:
Անդրադառնալով S-300 զենիթահրթիռային համալիրներին, թուրքական լրատվամիջոցը գրում է, որ դրանք Ռուսաստանի նախաձեռնությամբ այժմ առկա են Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), Ադրբեջանի և Սիրիայի սպառազինություններում: Հատուկ շեշտվում է, որ դրանք ևս վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |