Գիտակրթական13:45, 22 Սեպտեմբեր 2016
Կոսովոյում դպրոցներին հատկացվել էին քարտեզներ, որտեղ Թուրքիայի մի մասը ներառված էր Հայաստանի սահմանների մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի հանրակրթական դպրոցներում բաժանված աշխարհագրական քարտեզները հանվել են գործածությունից, քանի որ թուրքերի կողմից արժանացել էին բացասական արձագանքի:
Նշենք, որ Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզներում Թուրքիայի հյուսիսարևելյան մասը (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը պարզել է, որ այդ քարտեզները դպրոցներին հատկացվել էին 2005 թվականին և դրա 2 օրինակ հայտնաբերվել է Պրիզրեն քաղաքի միայն մեկ դպրոցում:
Պրիզրենի կրթության վարչության թուրքալեզու ուսուցման պատասխանատու Ֆերդի Քովաչը, հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելիս, հայտնել է, որ խնդրահարույց քարտեզները Կոսովոյի դպրոցներին տրամադրվել էին Ալբանիայում գործող կազմակերպությունների միջոցով:
Քովաչի տեղեկացմամբ՝ քարտեզների հետ կապված խնդիրն առաջին անգամ ի հայտ էր եկել հենց 2005 թվականին և դեռ այն ժամանակ իրենց միջամտության քարտեզները հանվել էին դպրոցական ծրագրից:
Քովաչը նշել է, որ այսօր կրկին ստուգումներ են անցկացրել դպրոցներում և քարտեզի 2 օրինակ հայտնաբերվել են Պրիզրենի մեկ դպրոցում: Քարտեզները դպրոցի տնօրենի կարգադրությամբ հանվել են կիրառությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |