Ցեղասպանություն08:20, 22 Սեպտեմբեր 2016
Թուրք հոդվածագիր. «Խոստում» ֆիլմը Թուրքիայի համար գլխացավանք է դառնալու»
Թուրք հոդվածագիր Ալի Էյուբօղլուն անդրադարձել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Թուրքական «Milliyet» թերթում հրապարակված հոդվածում Էյուբօղլուն զգուշացնում է, որ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմից հետո «Խոստումը» Թուրքիայի համար մի նոր գլխացավանք է դառնալու:
«Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմը 1978 թվականին նկարահանել է ռեժիսոր Ալան Փարքերը: Այն հիմնված է իրական փաստերի վրա: Թուրքիայում ազատազրկման դատապարտված ամերիկացի Բիլլի Հեյսի պատմության միջոցով ներկայացվում է Թուրքիայում տիրող ապօրինությունները, բանտային դաժան իրականությունը, բռնությունը և իշխանական ամենաթողությունը: Ֆիլմն արժանացել է 2 Օսկարի:
«Տարիներ շարունակ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմով ենք զբաղվել: Հետո էլ անվեջանալի գլխացավանք դարձան տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը: Մինչև հիմա էլ զբաղվում ենք այս հարցով…
Հիմա էլ մոտ ժամանակներս մի գլխացավանք էլ կավելանա…»
Կարճ անդրադարձով ներկայացնելով ֆիլմի սցենարը՝ Էյուբօղլուն նշում է, որ ֆիլմում սիրային եռանկյունու պատմությունն ընդամենը պատրվակ է, իսկ հիմնական նպատակը՝ ցույց տալ, որ թուրքերը ցեղասպանության են ենթարկել հայերին:
«Իհարկե, հարցնողներ կլինեն, թե ինչպես եմ նման եզրակացություն արել առանց ֆիլմը դիտելու»,-գրում է թուրք հոդվածագիրը՝ նշելով, որ իրեն այդպես մտածելու տեղիք են տվել նախ ֆիլմի թրեյլերը և երկրորդ՝ ֆիլմի պրոդյուսերների շարքում Քըրք Քըրքորյանի անունը:
Էյուբօղլուն, Քըրքորյանին ներկայացնելով որպես Հայաստանի գլխավոր հովանավոր, գրում է. «Երբ այդ ֆիլմը վարձույթի դուրս գա, այն ժամանակ կտեսնեք, թե թուրքերի թշնամի Քըրքորյանը մահվանից առաջ ինչ գլխացավանք է թողել մեզ»:
Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են օսկարակիր Քրիստիան Բեյլի, Շառլոթ լը Բոնը և Օսկար Այզեքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |