Տարածաշրջան12:34, 22 Սեպտեմբեր 2016
Թուրքական լրատվամիջոցն անհանգստացած է Հայաստանի սպառազինությունում « Iskander-M»-ի առկայությունից

Թուրքական իշխանամետ «Dunyabulteni» լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգին:
Նշվում է, որ «Իսկանդեր-Մ»-ի կրակի արձակման առավելագույն հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ-ի: Շեշտվում է այն հանգամանքը, որ դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մի շարք երկրների և հատկապես Թուրքիայի Արևելյան Անատոլիա կոչվող տարածքի համար: (Արևելյան Անատոլիա թուրքական տերմինը ընդգրկում է նաև հայկական պատմական հողերը` Արևմտյան Հայաստանը): Կից ներկայացված է քարտեզ, որը ցույց է տալիս Իսկանդերի հարվածի հեռահարության տակ հայտնվելու ռիսկային գոտիները:
Անդրադառնալով S-300 զենիթահրթիռային համալիրներին, թուրքական լրատվամիջոցը գրում է, որ դրանք Ռուսաստանի նախաձեռնությամբ այժմ առկա են Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), Ադրբեջանի և Սիրիայի սպառազինություններում: Հատուկ շեշտվում է, որ դրանք ևս վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։

Իրանի ԱԳՆ-ում շեշտել են, որ երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտություն կա։

Դեսպանների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը։
Մայքլ Ռուբինը պնդում է, որ Թուրքիան մտադիր է ատոմային զենք ստեղծել:
Շեշտվել է, որ եթե տարածաշրջանում խաղաղության ապահովման համար նման քայլը անհրաժեշտ համարվի, ապա այն կգնահատվի բոլոր համապատասխան կողմերի հետ համակարգված:
Անկարայում Ադրբեջանիի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս:
Նշվում է, որ սա դեռ նախնական փուլն է, ապագայում նախատեսվում է պատ կառուցել Հունաստանի սահմանի ողջ երկայնքով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |