Տարածաշրջան08:15, 27 Սեպտեմբեր 2016
Թուրք նախարար. «Մեծամորի ատոմակայանը պետք է փակել»
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը կոչ է արել փակել Մեծամորի ատոմակայանը:
Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ալբայրաքը Մեծամորի ատոմակայանի հարցը բարձրացրել է Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նիստում ելույթի ունենալիս:
Թուրք նախարարը, միջուկային անվտանգության մասին խոսելիս, ընդգծել է, որ չպետք է աչքաթող անել հին ատոմակայնները, այդ թվում նաև Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը:
Նա պնդել է, որ «47 տարի առաջ կառուցված ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և բոլոր հարևանների համար վտանգ է ներկայացնում»:
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակել: Չերնոբիլի վթարից հետո մեր տարածաշրջանը և աշխարհը չպետք է թույլ տան ևս մեկ նման վթար»,-ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ առաքելությունն իրականացրել է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննություն:
ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններն ամբողջությամբ իրականացվել են և արտացոլվել վերջնական զեկույցում: Ուստի կարելի է արձանագրել, որ հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մասնակից երկրների թվում են Ալբանիան, Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Հորդանանը և Հունաստանը:
Ըստ թուրքական մամուլի՝ Ռուբիոն հայտնի է Թուրքիայի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշմամբ:
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Թուրքիայի կառավարությունը նպատակ ունի 2025-ին ավելացնել ռազմական նշանակության ապրանքների արտահանման ծավալները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |