Տարածաշրջան07:49, 30 Սեպտեմբեր 2016
Հունաստանը Թուրքիայից պահանջում է հարգել Լոզանի պայմանագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը Լոզանի պայմանագրի վերաբերյալ բուռն արձագանք է ստացել Հունաստանում:
Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ, այլ պարտություն էր, քանի որ Թուրքիան կորցրեց մինչ այդ իրեն պատկանող Էգեյան ծովի կղզիները, որոնք այժմ Հունաստանին են պատկանում:
Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայից պահանջելով հարգել 1923 թվականին կնքված պայմանագիրը: «Լոզանի պայմանագիրն ու ամբողջ միջազգային իրավունքը քաղաքակիրթ աշխարհի իրողություններն են, և որևէ մեկը, այդ թվում նաև Անկարան, չեն կարող դա ժխտել: Բոլորը պետք է հարգեն այն, ինչքան էլ որ իրենց համար ցավալի լինի»,- նշված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանի խոսքերը դարձել են Հունաստանի լրատվամիջոցների գլխավոր թեման, մեկնաբանություններով ու հայտարարություններով հանդես են եկել գրեթե բոլոր քաղաքական գործիչները: Վերջիններս Էրդողանի հայտարարությունը որակել են վտանգավոր: Նրանց կարծիքով՝ այդ հայտարարությունը մի մասն է այն նախաձեռնությունների, որոնցով թուրքական իշխանություններն անընդհատ փորձում են հարցականի տակ դնել Էգեյան ծովի կղզիների վրա Հունաստանի գերիշխանությունը:
Հունական կուսակցությունների ներկայացուցիչները համոզված են, որ նման հայտարարություն անելու համար ընտրված ժամանակը պատահական չէ, քանի որ այն համընկավ Կիպրոսի բանակցությունների ակտիվ շրջանի և փախստականների հարցի լուծման ուղղված աշխատանքների հետ:
Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին: Այն պաշտոնապես ազդարարեց հույն-թուրքական պատերազմի ավարտը: Հստակեցվեց Թուրքիայի սահմանները Հունաստանի, Բուլղարիայի, Իրաքի հետ:
Լոզանի պայմանագիրը առնչվում է նաև հայկական հարցին: Պայմանագրով կարգավորվում է Թուրքիայի և այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնությունների փոխհարաբերությունները: Ըստ պայմանագրում առկա կետերի՝ Թուրքիայում բոլոր քաղաքացիները պաշտոնապես համարվում են թուրք, իսկ հայերը, հույները, ասորիներն ու հրեաները գրանցվում են որպես կրոնական փոքրամասնություն:
Պայամանագրով Թուրքիայի կրոնական փոքրամասնություններին իրավունք է տրվում սեփական համայնքային դպրոցներ, բարեգործական հիմնադրամներ և այլ հաստատություններ բացել: Իսկ Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է պաշտպանության տակ առնել կրոնական համայնքներին պատկանող աղոթատեղիները, սրբավայրերը ու կրոնական փոքրամասնություններին պատկանող այլ հաստատություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |