Մշակութային10:02, 04 Հոկտեմբեր 2016
Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը թարգմանվել է թուրքերեն

Պոլսում գործող հայկական «Aras» հրատարակչությունը լույս է ընծայել Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպի թուրքերեն տարբերակը` «Sessiz Ricat» վերնագրով: Գիրքը թուրքերեն են թարգմանել Մարալ Աքթոքմաքյանը և Արթուն Գեբենլիօղլուն: Թուրքերեն տարբերակը խմբագրել է «Aras» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը («Ակոս» հայկական թերթի նախկին խմբագիր-EH):
Քոփթաշը կարևորել է գրքի թուրքերեն հրատարակությունը` նշելով, որ ցեղասպանությունից ընդամենը 12 տարի հետո գրված այդ վեպը կարդալիս կարելի է ավելի խորը պատկերացում կազմել հայերի հետ կատարվածի մասին, քան ամենատարբեր պատմական գրքերը կարող են պատկերացնել տալ:
Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ լույս տեսած գրքի շապիկին օգտագործված է 1926 թվականի հուլիսի 10-ին արված պատմական լուսանկարը, որում պատկերված է մի դրվագ Փարիզի երբեմնի հայտնի «Ֆլորիա» ճաշարանում «Ակնա հայոց» հայրենակցական միության կազմակերպած երեկույթից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |