Միջազգային08:34, 06 Հոկտեմբեր 2016
Իրաքի կառավարությունը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ

Թուրքական զորախումբն Իրաքի տարածքից դուրս չբերելու պատճառով 2 երկրների միջև առաջացած լարվածությունը շարունակում է խորանալ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այսօր Իրաքի կառավարությունը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին` բողոքելով Իրաքի տարածքում Թուրքիայի անօրինական գործողությունների դեմ:
Նախօրեին Իրաքի խորհրդարանն էր հայտարարություն ընդունել, որում անընդունելի էր համարել իրաքյան Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող Բաշիքա շրջանում թուրքական զորքերի առկայությունը: Թուրքական զորքերը օկուպանտ ուժեր համարող ու կառավարությունից դրանց դուրսբերմանն ուղղված անհապաղ քայլեր պահանջող հայտարարությունից հետո Անկարայում Իրաքի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործանախարարություն: Բաղդադն էլ իր հերթին Թուրքիայի դեսպանին էր կանչել Իրաքի ԱԳՆ:
Իրադարձությունների նման զարգացման ֆոնին ուշագրավ հայտարարություն է արել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի խոսնակ գնդապետ Ջոն Դորրիանը: Վերջինս թուրքական զորքերի` Իրաքում գտնվելը համարել է անլեգալ, քանի որ դրանք այդ երկրի տարածք են մտել առանց Բաղդադի կենտրոնական իշխանությունների թույլտվության:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |