Տարածաշրջան09:22, 07 Հոկտեմբեր 2016
Թուրքիան կարող է Ադրբեջանին մատակարարել MILGEM տիպի հետախուզական ռազմանավեր
Թուրքիայի պաշտպանական տեխնոլոգիաների արտադրության (STM) ընկերությունը նախորդ շաբաթ մասնակցել է Բաքվում տեղի ունեցած ադրբեջանական պաշտպանական համակարգերի «ADEX 2016» միջազգային 2-րդ ցուցահանդես-տոնավաճառին: Ըստ թուրքական «Takvim» լրատվամիջոցի` նշյալ ցուցահանդես-տոնավաճառից հետո լրագրողների հետ է զրուցել STM-ի գլխավոր տնօրեն Դավութ Յըլմազը:
Վերջինս նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ծանոթացնել ռազմական նավաշինությունում իր ունեցած փորձին: Իրենք շատ լավ գիտեն, թե Ադրբեջանի ռազմածովային ուժերը ինչի կարիքը ունեն: Պարզաբանել է, որ այժմ ադրբեջանական կողմը մեծ և փոքր ռազմական նավերի կարիք ունի: Յըլմազը, շեշտել է նաև, որ իրենք պատրաստ են աջակցել Ադրբեջանում կառուցված ռազմածովային բազայի արդիականացմանը:
Ըստ Յըլմազի Թուրքիան Ադրբեջանին կարող է մատակարարել նաև «MİLGEM» տիպի կորվետներ (հետախուզական ռազմանավ): Նշվում է, որ ադրբեջանական կողմի հետ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն 2.5 տարի:
STM-ը Բաքվում տեղի ունեցած ցուցահանդեսին ներկայացրել է իր արտադրած արագընթաց ռազմական մոտորանավակներ և այլ կորվետներ, որոնք նախատեսված են Թուրքիայի զինված ուժերում (TSK) շահագործելու համար:
Տեղեկացնենք, որ MILGEM-ը դա առաջին ռազմանավն է, որը նախագծվել և կառուցվել է Թուրքիայի տեղական ընկերությունների կողմից։ Այդ նավը նախատեսված է ափամերձ հատվածները հսկելու, հետախուզական և հակաահաբեկչական գործողությունների, ինչպես նաև փրկարարական աշխատանքների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բացի Հարավային Կովկոսում տիրող իրավիճակից, Ֆիդանը խոսել է նաև թուրք-իրանական հարաբերությունների մասին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի քրդական ուժերին սպառնացել էր ռազմական գործողություններով:
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
Արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին թուրքերեն գրառում է կատարել սոցցանցում։
2009-ին 116 ռազմարդյունաբերական ընկերություն ունեցող պետությունն այժմ 3000 ընկերության տեղական արտադրանքի մասին է խոսում։
Վեց տարվա ընդմիջումից հետո Թուրքիան և Եվրամիությունը ծրագրում են անցկացնել տնտեսական թեմայով բարձր մակարդակի հանդիպում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |