Քաղաքական13:42, 07 Հոկտեմբեր 2016
Independent. Թուրքիայում տիրող իրավիճակը ստալինյան տարիներն է հիշեցնում

Բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքը «Independent» պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տիրող իրավիճակին:
Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, Ֆիսքի խոսքերով այս օրերին Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող «մաքրման» գործողությունները իրենց բնույթով հիշեցնում են ստալինյան տարիները, երբ ԽՍՀՄ-ի համար «անցանկալի» մարդկանցից ազատվելու նպատակով իրականացնում էին ձերբակալություններ և ճնշումներ:
Ըստ նրա` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում գրանցված զոհերի թիվը գերազանցեց Հալեպ քաղաքում 1 մեկ օրվա ընթացքում զոհվողների թվին:
Ֆիսքը իր հոդվածում անդրադառնալով հեղափոխության փորձից հետո երկրում տիրող տնտեսական անկայուն վիճակին նշում է, որ ինքը թերահավատորեն է վերաբերվում տնտեսական թեմաներ լուսաբանող հանդեսներից մեկում լույս տեսած այն հրապարակմանը, ըստ որի` ամերիկացի գործարարները կշարունակեն իրենց ներդրումները Թուրքիայում, չնայած հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին, .
«Այդ հրապարակումը կարդալուց հետո, ճիշտն ասած կասկածեցի որ ամերիկացի գործարարները այդպես են մտածում: Բացեցի «Habertürk» թերթը. այն լցված էր զարգացող տնտեսության մասին լուրերով: Սա իհարկե երևակայություն էր: Սակայն, միևնույն ժամանակ թերթի 5-րդ էջում ծեծված 14 գեներալների նկարները կային»,-գրում է նա:
Հեղինակը հոդվածն ավարտում է հռետորական հարցով, ասելով.
«Տեղի ունեցած իրադարձությունները պետք է մոռանա՞նք. բերաններս փակե՞նք և Էրդողան իշխանության ապագային նայեն՞ք: Թե ծեծված գեներալներին նայելով հիշենք, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում մահապատժի մասին օրենքը վերականգնել ու վախից դողա՞նք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |