Տարածաշրջան07:41, 11 Հոկտեմբեր 2016
Ծրագրվում է Թուրքիայում 3 ատոմակայան կառուցել
Թուրքիան ցանկանում է առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը հասցնել 10 տոկոսի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացվող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում:
Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ ելույթի ժամանակ Էրդողանը ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգմացման ուղղությամբ Թուրքիայում իրականացվող ծրագրերը: Էրդողանը խոսել է ատոմակայան կառուցելու 3 նախագծերի մասին, որոնցից 2-ի շուրջ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն: Առաջինը Աքքույու ատոմակայանն է, որի կառուցման համար 2010 թվականին Ռուսաստանի հետ միջակառավարական պայմանագիր էր կնքնվել, 2-րդ ատոմակայանի համար, որ կառուցվելու է Սև ծովի շրջանում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճապոնիայի հետ:
«Այժմ 3-րդ ատոմականայնի նախագիծը կյանքի կոչելու համար փնտրտուքների մեջ ենք: Մեր նպատակն է առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը հասցնել 10 տոկոսի»,- նշել է Էրդողանը:
Նա անդրադարձել է նաև էներգիայի այլ աղբյուրներին՝ նշելով, որ Թուրքիան վերականգնվող էներգիայի տեսանկյունից բարենպաստ դիրքում է գտնվում: Թուրքիան աշխատում է, որ արևից, քամուց ստացվող էներգիայի մասնաբաժինը հասցնի 30 տոկոսի:
«Թուրքիայում էնեգետիկայի բոլոր ոլորտներում լուրջ ներդրումներ անելու ներուժ կա: Դրա համար էլ ոլորտի բոլոր ընկերություններին հրավիրում ենք Թուրքիայում ներդրումներ անելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |