Քաղաքական08:11, 11 Հոկտեմբեր 2016
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած 1 ժամ 40 րոպեանոց հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսով են անցկացրել: Ասուլիսի սկզբում ելույթ ունեցած Էրդողանը հայտարարել է, որ ռուս պաշտոնակցի հետ հնարավորություն են ունեցել մանրամասն քննարկել առևտրատնտեսական, արդյունաբերական, քաղաքական ու տարածաշրջանային թեմաներ: Վերջինս հայտնել է, որ հանդիպումներ են տեղի ունեցել 2 երկրների համապատասխան նախարարությունների պատվիրակությունների միջև, որոնք դեռև կշարունակվեն առաջիկա 2 օրում:
Էրդողանը, սկզբում խոսել է համատեղ էներգետիկ նախագծերի մասին` տեղեկացնելով, որ համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության արագացման վերաբերյալ:
«Այսօր դրված ստորագրություններով վերջնականապես լուծեցինք «Թուրքական հոսքի» շինարարության արագացման հարցը: Մեր մյուս համատեղ նախագծի` Աքքույուի ատոմակայանի շինարարությանն արագացնելու վերաբերյալ ևս հստակ համաձայնություն ձեռք բերեցինք: Վատահ եմ, որ առաջիկայում հետ կբերենք կորցրած ժամանակը»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հարցերը, մասնավորապես սիրիական ճգնաժամը:
«Առիթ ունեցանք բազմակողմանիորեն քննարկելու Սիրիայի թեման: Պուտինի հետ խոսեցինք նաև մեր կողմից իրականացվող «Եփրատի վահան» օպերացիայի և դրա շրջանակներում հնարավոր համագործակցության մասին: Խոսել ենք Հալեպում հումանիտար օգնություն հասցնելու և ժամ առաջ այնտեղ հրադադարի հաստատման ուղիների մասին: Այս թեմայով համապատասխան հանձնարարականներ ենք տվել ԶՈւ գլխավոր շտաբների պետերին և ազգային հետախուզական ծառայությունների ղեկավարներին»,- տեղեկացրել է Թուրքիայի նախագահը:
Պուտինն էլ նշել է, որ «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը կնքելուց հետո պայմանավորվածություն են ձեռք բերել նաև բնական գազի համար Թուրքիային տրամադրվելիք զեղչի վերաբերյալ:
Պուտինը նաև նշել է, որ երկու երկրները լրացուցիչ ջանքեր կգործադրեն հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար:
ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ երեկ Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել Թուրքիայից ներմուծվող բոլոր մրգերի ու բանջարեղենների վերաբերյալ գործող սահմանափակումները:
Պուտինն անդրադարձել է նաև 2 երկրների միջև ամենատարբեր ոլորտներում ծավալվող համագործակցության ընդլայմանը` ավելացնելով, որ դրանք մանրամասնորեն կքննարկվեն համատեղ տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով, դրանք փոխադարձության սկզբունքով կմեկնարկեն առաջիկա օրերին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Իսրայելի պաշտպանության նախարարի գլխավորությամբ հատուկ Թուրքիայի թեմայով անտանգության նիստ է հրավիրվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Հրապարակված ցանկում ընդգրկված են այն երկրները, որոնց անձնագրեր ունեցողները կարող են այցելել տարբեր երկրներ առանց մուտքի վիզայի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |