Հասարակական14:08, 11 Հոկտեմբեր 2016
Բնակչության տգիտության և ծուլության առումով Թուրքիան 1-ին տեղում է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած «Հայացք հասարակությանը» զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ փաստեր: Թուրքական «Milli Birlik Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երիտասարդ բնակչության ծուլության և տգիտության մակարդակի առումով OECD երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս երկրում երիտասարդների շուրջ 35 տոկոսը որևէ մասնագիտությամբ չի աշխատում և չի սովորում:
2014թ. ուսումը կիսատ է թողել թուրք երիտասարդների ավելի քան 50 տոկոսը: Մեքսիկայից հետո այս ցուցանիշը OECD երկրների շարքում երկրորդն է: Նույն հաշվետվության համաձայն՝ Թուրքիայում չի աշխատում և չի սովորում կին բնակչության 46 տոկոսը:
OECD-ն անդրադարձել է նաև մի շարք այլ ուշագրավ հանգամանքների: Օրինակ՝ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության միայն 12 տոկոսն է վստահում մարդկանց: Իսկ տարեցների շրջանում միայն 68 տոկոսն է հաստատել, որ ունի այնպիսի հարազատներ կամ ընկերներ, որոնց կարող է վստահել: Վերոնշյալ զեկույցից նաև պարզ է դարձել, որ Թուրքիայում յուրաքանչյուր 6 մարդուց 1-ն աղքատ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |