Ցեղասպանություն08:35, 17 Հոկտեմբեր 2016
Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Աղետը» կհնչեցվի Թուրքիայում

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը իր «Աղետ» համերգային ծրագրով հանդես կգա Թուրքիայում: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում կհնչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործությունը: Այն նաև ընդգրկվել է սիմֆոնիկ նվագախմբի այս ամսվա համերգացանկում:
Աղբյուրի բնութագրմամբ՝ այդ հանգամանքը կարող է թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության առիթ հանդիսանալ:
Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը նշել է, որ ստամբուլյան համերգը համեմատաբար փոքր շրջանակներում կիրականացվի: «Այս համատեքստում նախատեսում ենք Թուրքիայում ստեղծել գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն: Դա նաև կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության զարգացմանն ու շարունակմանը: Բեմում միավորելով թուրք, հայ և գերմանացի երաժիշտներին՝ մենք ջանում ենք գործնականում ապրեցնել երկխոսությունը և խաղաղությունը, որպեսզի դա նաև շարունակություն ունենա», -ասել է նա:
Ռինդտը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի նաև Գերմանիայի համար, քանի որ Գերմանիան իր պատասխանատվության բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում:
Նվագախմբի ղեկավարը պատմել է, որ հատուկ Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգաշարի համար երեք կոմպոզիտորների՝ թուրք Զեյնեփ Գեդիզլիօղլուին, գերմանացի Հելմուտ Օհրինգին և հայ Վաչե Շարաֆյանին ստեղծագորության պատվեր է տրվել:
«Ստեղծագործությանը կիթառով նվագակցող Մարկ Սինանի տատիկը հայ է, մայրը՝ թուրք, հայրը՝ գերմանացի: Սրանից հինգ տարի առաջ «Աղետի» գաղափարն առաջին անգամ հնչեցնողն էլ նա էր: Ստամբուլյան համերգին բեմում կլինեն և հայ, և գերմանացի, և թուրք արտիստներ», - ասել է Ռինդտը:
Իսկ գաղափարի հեղինակ Մարկ Սինանը նշել է, որ Ստամբուլում անցկացվելիք համերգով իրենք ուզում են ցույց տալ, որ համերշխության մեջ են թուրք արվեստագետների հետ և համարձակություն ունեն իրենց մտքերն ազատ արտահայտելու: Նա պատմել է, որ Օհրինգի այս ստեղծագործությունում մեծ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ իր հայ տատիկի կյանքի պատմության դերը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերին և 2016թ. ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը Գերմանիայի մի շարք քաղաքներում անցկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» համերգաշարը: Այն ֆինանսավորվում էր Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» նախագծի կողմից:
Համերգից առաջ թուրքական կողմը հանդես էր եկել համերգի ֆինանսավորումը կանսեցնելու և այն արգելելու պահանջով: Բայց հակառակ գործադրված ճնշումներին՝ Թուրքիայի պահանջը չէր բավարարվել, իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր աջակցությունն էր հայտնել ծրագրին:
Նշենք նաև, որ «Աղետ» համերգաշարին ցուցաբերված ֆինանսական աջակցության պատճառով Թուրքիան հոկտեմբերի սկզբին հայտարարեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին իր մասնակցությունը կասեցնելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |