Հասարակական09:07, 18 Հոկտեմբեր 2016
Կիբեր հարձակման ենթարկված երկրների մեջ Թուրքիան աշխարհում 3-րդն է
Թուրքիայի պաշտպանական տեխնոլոգիաների ինժեներական կենտրոնն աշխարհում և Թուրքիայում կատարված կիբեր հարձակումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցը վերաբերում է 2016թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին:
Ըստ այդմ՝ նշյալ ժամանակահատվածում ողջ աշխարհում կիբեր հարձակումների թիվը 172 տոկոսով աճել է: Ընդ որում, առավել հաճախ կիբեր հարձակումների թիրախ են դառնում առցանց բանկային ծառայություններ տրամադրող կայքերը:
Թուրքիան եվրոպական տարածաշրջանում տեղի ունեցող վիրտուալ հարձակումների թվով առաջին տեղում է (11.516), նրան հաջորդում են Գերմանիան (4.880) և Ֆրանսիան (3.529): Իսկ ողջ աշխարհում վիրտուալ հարձակումների թվով Թուրքիան 3-րդն է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Ողջ աշխարհում տեղի ունեցող կիբեր հարձակումների շուրջ 56 տոկոսի աղբյուրը Չինաստանն է:
Զեկույցն անդրադառնում է նաև այն հանգամանքին, որ հուլիսին Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ վիրտուալ տիրույթը ճանաչվել է օդային, ցամաքային և ջրային տարածքներին զուգահեռ հավելյալ գործողությունների դաշտ: Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները հնարավորություն են ստացել նաև վիրտուալ դաշտում պայմանական զենքերով պատերազմելու:
Այս համատեքստում Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարության և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով 2016-2019թթ. գործի կդրվի ազգային կիբեր անվտանգության ստրատեգիան և գործողությունների պլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |