Քաղաքական08:24, 22 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի վարչապետն արձագանքել է Լավրովի մտահոգություններին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերին Թուրքիայի կողմից իրականացվող ավիահարվածների վերաբերյալ:
«Մենք լսել ենք Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական ռազմաօդային ուժերի իրականացրած հարվածների մասին: Մենք չափազանց անհանգստացած ենք նրանից, թե ինչ է տեղի ունենում: Ինչպես ես հասկանում եմ, խոսքը քրդերով բնակեցված շրջանների վրա օդային հարվածների մասին է»,-ասել է Լավրովը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ Աֆյոնքարահիսարում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Լավրովի հայտարարությանը` ասելով, որ Թուրքիայի գործողություններում մտահոգիչ ոչինչ չկա:
«Կարևոր չէ, թե ով ինչ կասի ահաբեկչական կազմակերպությունների (նկատի ունի Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը-խմբ.) դեմ պայքարում: Մենք շարունակում ենք անել այն, ինչ արել ենք մեր սահմանների և երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- նկատել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի զինված ուժերը ԶՈւ-ի հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան 21:00-ից մինչև կեսգիշեր օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) զինված ուժերի` ԺՊՈՒ (Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG)` Հալեպի հյուսիսում գտնվող դիրքերին: Ըստ թուրքական կողմի տվյալների` գործողության հետևանքով քրդերի շրջանում կա 160-200 զոհ:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության` Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունը, սակայն, հայտնել է 11 զոհի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Համշխարհային առողջապահության կազմակերպության ներկայացուցչի խոսքով օգնությունը կազմել է 55 տոննա:
Նման նախաձեռնությամբ են հանդես եկել «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունների ղեկավարները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |