Մշակութային08:41, 24 Հոկտեմբեր 2016
Էրդողանը հրավիրվել է ցեղասպանությանը նվիրված համերգին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Ստամբուլում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում նոյեմբերի 13-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործության համերգին: Ինչպես հաղորդում է հայկական «Ակոս» թերթը նշյալ միջոցառումից հետո տեղի է ունենալու նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միության բացման արարողությունը: Նշյալ երկու միջոցառումներին բացի Էրդողանից, հրավիրվել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն:
Նշվում է, որ նախագծին ավելի մանրամասն ծանոթանալու համար, ցանկացողները կարող են այցելել www.aghet.eu կայք:
«Ակոս» ներկայացրել է Էրդողանին ուղղված հրավերքի տեքստը, որում նշվում է, որ նշյալ միջոցառումները, նպատակ ունեն նաև երեք երկրների արվեստագետների միջև ստեղծել համագործակցություն: Այդ համագործակցության նպատակն է նաև ուսումնասիրել «հայ և թուրք ժողովուրդների անցյալում տեղի ունեցած ընդհանուր վերքեր», ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
Հրավերի մեջ շեշտվել է նաև, որ Ստամբուլում գտնվող Գերմանիայի հյուպատոսարանում ծրագրված միջոցառումներն անցկացվում են Գերմանիայի արտգործնախարարության և Եվրամիության աջակցությամբ:
Վերջում Էրդողանին խնդրվում է, մինչև նոյեմբերի 5-ը պատասխան նամակով տեղեկացնել համերգին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան կասեցրել էր մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին:
«Ստեղծագործ Եվրոպա»-ն 200 մլն եվրոյի աջակցությունն է ցուցաբերել Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին:
«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որը աջակցում է Եվրոպայում 2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |