Միջազգային08:28, 27 Հոկտեմբեր 2016
Հանդիպել են Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովից առաջ Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարներն առանձին հանդիպում են ունեցել:
Թուրքական «Mynet» լրատվական կայքը, հղում անելով ռազմական աղբյուրներին, նշում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մանրամասները: Մասնավորապես խոսվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղի ունեցող օպերացիայի մասին, որի նպատակն է քաղաքը մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից:
Նշվում է, որ կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն` ԻՊ- դեմ պայքարի հիմնական սկզբունքների հարցում: Հանդիպման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը շեշտել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի այժմ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ, Ռաքքա և Թելաֆ քաղաքների ժողովրդագրական պատկերը խախտվի: Իրենց համաձայնությունն են տվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը և Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Թուրքիայի կողմից Մոսուլի օպերացիային մասնակցության հարցին:
«Իրաքում կոալիցիայի օդային օպերացիային մասնակցելու հարցում ոչ մի խոչընդոտ չկա: Մեր ինքնաթիռները պատրաստ են գործելու»,-ասել է Ըշըքը:
Վերջինս նաև զգուշացրել է, որ Մոսուլից սկսվելու է զանվածային արտագաղթ և գաղթողներն առաջին հերթին շարժվելու են դեպի Թուրքիա: Գաղթի հետևանքով քաղաքական ու սոցիալական մի շարք խնդիրներ են առաջանալու ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլ նաև Եվրոպայի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թուրքական մամուլում Նեթանյահուի խոսքերը որակվել են որպես Թուրքիային ուղղված կոչ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |