Տարածաշրջան09:20, 03 Նոյեմբեր 2016
Թուրքիան պատրաստ է փոխհատուցում վճարել խոցված ռուսական ինքնաթիռի ընտանիքին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների, սիրիական ճգնաժամի, «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ խնդիրների մասին:
Ըստ թուրքական «Ahaber» թերթի կայքի` Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը, խոսելով նախորդ տարի Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից «СУ-24» ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպի մասին, նշել է , որ իրենք պատրաստ են օդաչուի ընտանիքին փոխհատուցում վճարել:
«Մենք ցանկանում ենք օդաչուի ընտանիքին նյութական աջակցություն տրամադրել: Ես Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին փոխանցեցի, որ անձամբ պատրաստ եմ այցելել օդաչուի կնոջը` ներողությունը խնդրելու և իմ ցավակցությունը հայտնելու համար»,-ասել է Չավուշօղլուն
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները տարբեր են: Տարակարծությունը, մասնավորապես, դրսևորվում է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության ապագայի հարցում, ինչպես նաև սիրիական ընդդիմադիր ուժերի և ահաբեկիչների տարանջատման հարցում:
Նախարարի խոսքով՝ վերոնշյալ հարցերի շուրջ , ինչպես նաև Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ երկու երկրները ջանքեր են գործադրում, թե միջազգային հարթակներում, թե երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |