Տարածաշրջան13:40, 03 Նոյեմբեր 2016
Մեջլիսի հայ պատգամավորը պահանջել է պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը բարձրացրել է նախօրեին Ադըյաման քաղաքի ասորական գերեզմանոցի պղծման հարցը` պահանջելով պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները:
Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Դողանը ոչ մահմեդականների գերեզմանոցների նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները որակել է որպես հարձակում միասին ապրելու մշակույթի վրա:
Դողանը նաև նշել է, որ Ադըյամանի Մոր Պետրոս եկեղեցուն կից գերեզմանոցը նմանատիպ հարձակման է ենթարկվել նաև 2006 թվականին: Հայ պատգամավորը հիշեցրել նաև Անկարայի նախկինում հայաբնակ Յենիքենթ շրջանի Զիր հովիտում գտնվող հայկական գերեզմանոցի ավերումը գանձ որոնողների կողմից:
«Որևէ համայնքի, ժողովրդի կամ կրոնական փոքրամասնության գերեզմանոցների վրա հարձակումը, հարձակում է միասին ապրելու մշակույթի, հարձակում է մեր պատմության վրա»,-շեշտել է Դողանը:
Հայ պատգամավորը պահանջել է նաև ժամ առաջ հայտնաբերել և պատժել հարձակումը կատարողներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի Ադըյաման քաղաքում գտնվող ասորական գերեզմանոցը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Հարձակման ընթացքում կոտրվել են գերեզմանների քարերը: Ընդհանուր առմամբ պղծվել է 10 գերեզման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |