Ցեղասպանություն14:02, 04 Նոյեմբեր 2016
Թուրք լրագրողը զուգահեռներ է անցկացրել 1915թ. և այսօրվա Թուրքիայի դեպքերի միջև
«Անատոլիան ականատեսն է ապրիլի 24-ին հայերի հետ կատարվածին շատ նման զարգացումների: Այս անգամ ոչ թե հայ քաղաքական գործիչներն ու մտավորականներն են իրենց տներում հարձակման ենթարկվում ու ձերբակալվում, այլ քրդերը:
Քուրդ քաղաքական առաջնորդների դեմ նման գործողություններն անխուսափելի էին, հատկապես երբ պետության գեների մեջ ներծծված մասնատման վախին գումարվում է Էրդողանի զայրույթը», - գրում է թուրքական «haberdar.com» թերթի սյունակագիր Էրգյուն Բաբահանը:
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի կառավարությունը միավորվել է քրդերի դեմ: Ընդ որում, կառավարություն ասելով տվյալ դեպքում պետք է հասկանալ ոչ միայն Էրդողանին և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), այլև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք հանուն քրդերից ազատվելու պատրաստ են թեկուզ ժամանակավորապես միավորվել ԱԶԿ-ի հետ:
«Պատմության այս փուլում քրդերի վիճակը սուննի մուսուլմանների դեմ միայնակ մնացած հայերի վիճակից չի տարբերվում:
Թուրքիայում ամեն օր սաստկացող ֆաշիզմին Եվրամիության և Ամերիկայի արձագանքը շատ թույլ է: Չնայած ողջ մարդասիրական պաթոսին՝ Արևմուտքը գերադասում է իր սեփական շահը և նախընտրում է Թուրքիայում կատարվող դեպքերին նայել հանդիսատեսի դիրքից»:
Բաբահանը նկատել է տալիս, որ հակառակ դեպքում Էրդողանը կարող է իրագործել իր սպառնալիքը և միլիոնավոր սիրիացիներին ուղարկել Եվրոպա՝ տակնուվրա անելով ողջ աշխարհը:
Հեղինակի խոսքերով՝ երբ Անատոլիայի հնագույն ազգը իրենց հողերից արմատախիլ էր արվում, Օսմանյան պետության դաշնակիցը ԳԵրմանիան էր: իսկ այսօր Ռուսաստանն է:
«Գուցե հիմա դեպի սիրիական անապատներ ձգվող քարավաններ, ժայռերին նետվելով սպանվող նորածիններ չկան, բայց մերօրյա պայմաններում շատ անիմաստ և անըմբռնելի ողբերգություն է տեղի ունենում»:
Բաբահանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր փորձ է արվում քրդերին զրկել ինքնությունից, սուննիացնել:
«Հայերին այս հողերից արմատախիլ արած պետությունը վստահ է, որ իր այս նպատակին էլ հաստատ կհասնի: Նա համոզված է՝ անցյալում արել եմ, էլի կանեմ»:
«Այսօր Անատոլիան կրկին ողբերգության շեմին է: Նա կամ կրկին անգամ ականատեսը կլինի 1915թ. նման արյունոտ իրադարձությունների, կամ միությունն ու միասնականությունը կորցնելով կմասնատվի», - եզրափակում է հեղինակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |