Տարածաշրջան07:55, 07 Նոյեմբեր 2016
Էրդողան. «Սրանից հետո մեզ համար կարևոր չէ, թե մեր մասին ով ինչ կասի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բժշկական գիտությունների համալսարանում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ձերբակալություններին ու դրանց վերաբերյալ Արևմուտքից ստացվող արձագանքներին:
Էրդողանը քրդամետ կուսակցության պատգամավորներին մեղադրել է Թուրքիայում արգելված ու ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) աջակցելու մեջ:
«Մենք այդ հնարավորությունը ստեղծեցինք, ասացինք` թող գան խորհրդարան (ԺԴԿ-ին նկատի ունի-խմբ.), իրենց պայքարն այնտեղ ծավալեն, բայց դրանով չբավարարվեցին: 80 մանդան ստացան, հաջորդ օրը Դիարբեքիրում ժողովրդին փողոց հանեցին ու 50 մարդու մահվան պատճառ դարձան: Դա նրանք են արել: Կատարվածը շատ բացահայտ է ու պարզ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նշել է, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը բոլոր կուսակցությունների վրա է տարածվում` ավելացնելով. «Մեջլիսը մայիսին բոլոր պատգամավորներին զրկեց անձեռնմխելիությունից: Բոլորը, այդ թվում կուսակցության նախագահները, սկսեցին ցուցմունքներ տալ: Սակայն այդ կուսակցությունը (ԺԴԿ) սկսեց սադրանքներ իրականացնել այդ թեմայով: Այդ անմիտները, անձեռնմխելիությունից օգտվելով, մարտահրավեր են նետում պետությանն ու ժողովրդին ու ցանկանում երկիրը վատ դրության մեջ դնել միջազգային արենայում»:
Անդրադառնալով Եվրամիությունից հնչող քննադատություններին` Թուրքիայի նախագահն ասել է, որ իր համար կարևոր չէ Արևմուտքի ասածը, ու իր համար կարևորը իր ժողովրդի կարծիքն է:
«Ի՞նչ պիտի սպասենք Արևմուտքից, որը Թուրքիային 53 տարի սպասեցնումէ ԵՄ-ի դռների մոտ: Մեր պորտը ինքներս կկտրենք: Այսուհետ մեզ համար կարևոր չէ, թե ով ինչ կասի»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը Արևմուտքին մեղադրել է նաև քուրդ զինյալներին զենք տրամադրելու մեջ:
«PKK-ն սպանել է 787 անվտանգության աշխատակցի ու 312 քաղաքացիական բնակչի: Ավելի քան 4 հազար անվտանգության աշխատակցի է վիրավորել: 5.500 հատ զենք 650.000 փամփուշտ ու 142 տոննա պայթուցիկ նյութ է առգրավվել նրանցից: Դրանց ձեռքերից առգրավված զենքերը ամբողջությամբ Արևմուտքինն է: Արդարացումն (Արևմուտքի-խմբ.) էլ հետևյալն է`«Կոալիցիոն ուժերին ենք տվել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |