Միջազգային09:06, 09 Նոյեմբեր 2016
Գերմանիայի կանցլերը արձագանքել է Թուրքիայի վերջին զարգացումներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիային՝ հարգել մարդկանց հիմնարար իրավունքները: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Մերկելը խոսել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ Բեռլինում հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մերկելը նկատել է տվել, որ Թուրքիայում վերջին զարգացումները մարդկանց հիմնարար իրավունքների վիճակի վերաբերյալ ահազանգ են պարունակում:
Միշել Ռոթի՝ Թուրքիայի ընդդիմադիրներին աջակցող հայտարարության վերաբերյալ հարցին Մերկելը պատասխանել է.
«Մենք նախ և առաջ քաղաքական ջանքեր ենք գործադրում, որպեսզի Թուրքիայում հաստատվեն այնպիսի պայմաններ, որ մարդիկ հարկադրված չլինեն քաղաքական ապաստան խնդրելու և չխախտվեն նրանց հիմնարար իրավունքները»:
Միջանկյալ հիշեցնենք, որ Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Միշել Ռոթը հայտարարել էր, թե Գերմանիան իր համերաշխությունն է հայտնում Թուրքիայի բոլոր ընդդիմադիր ուժերին: Ռոթի այս խոսքերը քաղաքական շրջանակներում մեկնաբանվել էին որպես Բեռլինի՝ քաղաքական ապաստան խնդրողներին ընդունելու պատրաստակամության արտահայտություն:
Իսկ Նորվեգիայի վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիան իսկապես վերածվում է այնպիսի երկրի, որի քաղաքացիները հարկադրված են քաղաքական ապաստան փնտրելու: Սոլբերգը նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում բազմաթիվ թուրք և քուրդ քաղաքացիներ Նորվեգիայից քաղաքական ապաստան են խնդրել և դրական պատասխան են ստացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |