Միջազգային12:59, 09 Նոյեմբեր 2016
Մեր միակ պատասխանը հարաբերությունների սառեցումն է լինելու. ԵՄ-ի պատասխանը Թուրքիային

Եվրախորհրդարանում Թուրքիայի առաջընթացի զեկույցի հեղինակ Քեթի Փիրին պատասխանել է այդ երկրի արտգործնախարարության հայտարարությանը, որում ասվում էր, թե Եվրամիությունը թուրք ժողովրդի շրջանում կորցրել է հարգանքը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Փիրին, զեկույցի հրապարակումից առաջ անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը, ասել է. «Մեր միակ պատասխանը հարաբերությունների սառեցումն է լինելու»:
Փիրիի հայտարարությանն էլ հետևել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի արձագանքը:
«Եթե Եվրամիությունը ընտրի բանակցությունները սառեցնելու ճանապարհը, ապա հենց ինքն էլ կրելու է դրա հետևանքները: Եթե ԵՄ-ն սպառնում է Թուրքիայի հետ հարաբերությունները սառեցնել, ապա նմանատիպ սպառնալիքներին այստեղից պատասխան չի տրվելու»,- ասել է Քալընը:
Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ, անդրադառնալով ԵՄ-ի` Թուրքիայում տեղի ունեցող մասսայական ձերբակալությունների վերաբերյալ հայտնած մտահոգությանը, ասել էր.
«Եվրապառլամենտի պատգամավորներն ասում են` պետք է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները: Դուք նույնիսկ ուշացել եք, ժամ առաջ վերանայեք դրանք: Սակայն վերանայելուց հետո վերջնական որոշում ընդունեք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |