Միջազգային11:49, 10 Նոյեմբեր 2016
Եվրահանձնաժողովի քննադատական զեկույցը Թուրքիայի մասին
Եվրամիության (ԵՄ) գլխավոր գործադիր մարմինը` եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել է 2016թ. Թուրքիայի զարգացման մասին զեկույց, որտեղ կոշտ քննադատություններ են հնչեցվել:
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցի` զեկույցում քննադատությունները վերաբերում են խոսքի ազատությանը, հավաքներ կազմակերպելու ազատությանը, դատաիրավական համակարգին, մահապատիժը վերականգնելու վերաբերյալ Թուրքիայում ընթացող քննարկումներին, վերջին շրջանում երկրի ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին և այլն: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի տնտեսական իրավիճակին:
Առաջին անգամ եվրահանձնաժողովի զեկույցում Թուրքիան տնտեսական առումով աճ չի գրանցում: Դատաիրավական համակարգում նախորդ տարվա ընթացքում նկատված ոչ անկախ միտումներն ավելի են խորացել:
Զեկույցում խոսվում է նաև Թուրքիայում երկարաձգված արտակարգ դրության և դրա ընթացքում իրականացված ձերբակալությունների մասին: Ձերբակալվածների մեջ առաջին հերթին նկատի են առնվում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահները, պատգամավորները, ինչպես նաև լրագրողները:
Նշված է եղել նաև, որ Թուրքիան 2016թ. ավելի հեռացավ եվրաինտեգրման ճանապարհից: Զեկույցի առանձին հատվածում շեշտվել է, որ խորը անհանգստություն է առաջացնում կանանց, փոքրամասնությունների, ինչպես նաև ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ Թուրքիայում իրականացվող ճնշումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |