Քաղաքական10:01, 17 Նոյեմբեր 2016
Թուրքիան չեղարկել է ԵԽ պատվիրակության այցը
Թուրքիան վերջին պահին չեղյալ է հայտարարել Եվրախորհրդարանի (ԵԽ) պատվիրակության նոյեմբերի 17-ին Թուրքիա կատարելիք այցը:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ Անկարան չեղարկել է այցը՝ պատվիրակության կազմում ԵԽ-ում Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի լինելու պատճառով:
Վերոնշյալ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի և ԵԽ-ի նախագահ Մարտին Շուլցի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
ԵԽ-ն որոշում էր կայացրել Անկարա ուղարկել ԵԽ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ գերմանացի խորհրդարանական Էլմար Բրոքին և Թուրքիայի հարցրով զեկուցող հոլանդացի խորհրդարանական Քեթի Փիրիին:
Բարձրաստիճան այս այցի ընթացքում նախատեսվում էր, որ պատվիրակությունը ԵԽ-ի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության ընդհատումը կանխելու համար հանդիպումներ կունենար թուրք ընդդիմադիր գործիչների ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
Սակայն թուրքական կողմը կտրականապես դեմ էր արտահայտվել վերջին ժամանակներս Թուրքիայի հասցեին սուր քննադատություններ հնչեցրած Քեթի Փիրիի՝ Թուրքիա ժամանելուն:
Այցի չեղարկման վերաբերյալ գրավոր հայտարարություն է արել նաև ԵԽ նախագահ Մարտին Շուլցը: Վերջինս նշել է, որ թուրք պաշտոնյաների հետ չի հաջողվել հանդիպման ձևաչափի անցկացման վերաբերյալ համաձայնության հասնել, ուստի այցը հետաձգվել է»:
Հիշեցնենք, որ Քեթի Փիրին վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում կատարվող իրադարձությունները Բրյուսելում խորը մտահոգություն են հարուցում: Նա ընդգծել էր, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո կառավարությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի և մամուլի նկատմամբ «զրոյական հանդուրժողականություն» է ցուցաբերում և երկիրը հետզհետե վերածվում է ավտորիտար պետության:
Իսկ օրերս Փիրին, պատասխանելով Եվրախորհրդարանում Թուրքիայի արտգործնախարարության այն հայտարարությանը, թե Եվրամիությունը թուրք ժողովրդի շրջանում կորցրել է հարգանքը, ասել էր. «Մեր միակ պատասխանը հարաբերությունների սառեցումն է լինելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |