Հասարակական08:11, 17 Նոյեմբեր 2016
Սևան Նշանյանը նամակ է հղել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին

2013թ.-ից Թուրքիայում անազատության մեջ գտնվող պոլսահայ լեզվաբան, գրող Սևան Նշանյանը այդ երկրում տիրող անարդարությունների ու օրինախախտումների դեմ պայքարի կոչով նամակ է հղել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին (ANCA):
Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նամակով Նշանյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրեն շնորհված «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման կապակցությամբ ANCA-ի հնչեցրած ուղերձի համար:
Հիշեցնելով Թուրքիայում լրագրողների ու գրողների, ընդդիմադիր գործիչների և մասնավորապես՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների ու պատգամավորների կալանավորման դեպքերը՝ Նշանյանը գրում է.
«Ներկայումս գրողների ու գաղափարական առաջնորդների համատարած ձերբակալությունները, դատական համակարգի ոչնչացումը, քրդական քաղաքականության վերացումը և սահմանադրական կարգի խարխլումը խոսում են երկրի տխուր ապագայի մասին, մինչդեռ մենք հույս ունեինք, թե ի վերջո, այս երկիրը կկարողանա հաղթահարել իր ողբերգական անցյալը»:
Բանտարկված գրողների օրը՝ նոյեմբերի 15-ի «Ազատություն և արդարություն Սևան Նշանյանին» միջազգային կոմիտեի կողմից մամուլում հրապարակված նամակում ասված է.
«Մինչև վերջերս որոշ մարդիկ այս երկրում համարձակություն ունեին երազելու ավելի ժողովրդավարական, լիբերալ և հանդուրժողական ապագայի մասին: Հպարտությամբ կարող եմ ասել, որ որոշ հայ մտավորականներ, և մասնավորապես՝ Հրանտ Դինքը, ակտիվորեն և ազդեցիկ կերպով իրենց մասնակցությունն ունեցան այդ երազանքի մասին բարձրաձայնելու և այն կերտելու գործում»:
Վերջին շրջանում Թուրքիայում ձևավորված բռնություններ իմթնոլորտն ու աբսոլյուտիզմը մեզանից շատերին մեծապես հիասթափեցրին: Իմ բանտարկությունն էլ, թերևս, գալիք ողբերգության մի կանխանշանն էր:
Հուսով եմ, որ Ամերիկայի մեր ընկերները և հատկապես Հայ դատի հանձնախումբը կշարունակեն զգայունություն ցուցաբերել Թուրքիայում ձևավորված անբարենապաստ իրադրության նկատմամբ: Ուզենք թե ոչ՝ այս երկիրը մեր համատեղ ժառանգության մեծ մասն է կազմում: Խնդիրը քաղաքակիրթ հասարակության փրկությունն է: Միևնույն ժամանակ, սա նաև հայկական հարցն է, քանի որ հայերը աշխարհի այլ ազգերի նման կարող են գոյատևել և անգամ բարգավաճել ազատության, բարյացակամության և քաղաքակրթության պայմաններում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |