Քաղաքական08:13, 21 Նոյեմբեր 2016
Հայ պատագամավորի հարցը հունից հանել է Թուրքիայի ԶՈՒ շտաբի պետին
Ստամբուլում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ընթացքում պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը պատասխանել է մասնակիցների հարցերին:
Թուրքական «Takvim» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Աքարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նահապետյանի դիտարկմանը, որ փաստը ճանաչել է 26 պետությունը, հիշեցրել է Գալիլեո Գալիլեյի մասին, որը 16-րդ դարում հայտարարում էր, որ աշխարհը պտտվում է, իսկ աբողջ աշխարհը հակառակն էր պնդում:
«Այն որ ամբողջ աշխարհը ժխտում էր դա, իրականությունը, որ Երկիրը պտտվում է, չփոխվեց: Հետևաբար, եթե բոլոր երկրներն էլ, ասեն, որ ցեղասպանություն է եղել, դա չի փոխի այն իրողությունը, որ այդպիսի բան տեղի չի ունեցել»:
Անդրադառնալով Նահապետյանի հարցին, թե Թուրքիան, երբ է զորքերը դուրս բերելու Սիրիայից՝ Աքարը նշել է, որ Թուրքիան Սիրիայի և Իրաքի հետ տարածքային ամբողջականության հարցում որևէ խնդիր չունի: Ըստ Աքարի՝ յուրաքանչյուր մեկնաբանություն, թե Թուրքիան խախտում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը, եթե անտեղյակության և անփորձության հետևանք չէ, ապա արվում է հետին մտքով:
Աքարը, խոսքն ուղղելով հայ պատգամավորին. «Եթե պատգամավորը տեղյակ չէ, ապա հետին մտքեր ունի կամ սուտ է խոսում: Այլ բացատրություն չկա, քանի որ Թուրքիայի զինված ուժերը Հալեպի հետ որևէ կապ չեն ունեցել՝ մեկ փամփուշտ անգամ չեն կրակել: Եթե կա մեկը, որ կարող է ասել, թե Թուրքիան անգամ 1 փամփուշտ է կրակել Հալեպի ուղղությամբ, ես հրաժարական կտամ»:
Աքարի խոսքերով, Թուրքիան իր զորքը Սիրիայից և Իրաքից հետ կքաշի այն ժամանակ, երբ ահաբեկչությանը վերջը տրվի և Թուրքիայի ժողովրդի անվտանգությունը ապահովվի:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը հարց էր ուղղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Վերջինս, պատասխանի ժամանակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական թեզերը և մեղադրելով Հայաստանին Ադրբեջանի «տարածքի 20 բռնազավթելու մեջ», շփոթվել և ասել էր. «Ի՞նչ է, ե՞ս եմ օկուպացրել Հայաստանը, ներողություն, մի՞թե դուք չեք բռնազավթել Ադրբեջանի 20 տոկոսը, դո՞ւք չեք, որ բռնազավթել եք Ղարաբաղը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը ԱԶԿ խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը գրեթե նույնությամբ կրկնել է Ֆիդանի ռազմական գործողություն իրականացնելու մասին սպառնալիքը:
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայից հնչող հայտարարություններին:
Արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին թուրքերեն գրառում է կատարել սոցցանցում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
2009-ին 116 ռազմարդյունաբերական ընկերություն ունեցող պետությունն այժմ 3000 ընկերության տեղական արտադրանքի մասին է խոսում։
Արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին թուրքերեն գրառում է կատարել սոցցանցում։
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
Գերմանական դատարանի վճռի մեջ նշվում է, որ այն մոլորեցնում է սպառողներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |