Քաղաքական12:10, 21 Նոյեմբեր 2016
Ստոլտենբերգ. «Հայ-թուրքական սահմանի հարցը պետք է քննարկվի Հայաստանի և Թուրքիայի միջև»

Ստամբուլում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակութունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը վեհաժողովի նիստում ունեցած ելույթից հետո հարց ու պատասխանի ժամանակ արձագանքել է հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանի դիտարկմանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, Նահապետյանը Ստոլտենբերգին հարցրել է՝ արդյո՞ք նա իր թուրք գործընկերների հետ քննարկել է հայ-թուրքական փակ սահմանի հարցը, որը ըստ էության խոցելի է դարձնում անվտանգությունը տարածաշրջանում:
Ստոլտենբերգ նշելով, որ սահմանի փակ լինելու հարցը վերաբերում է երկու երկրներին, ասել է. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկվի երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |