Տնտեսական13:06, 23 Նոյեմբեր 2016
Այս տարի Անթալիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 84%-ով
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը միլիոնավոր զբոսաշրջիկներ է կորցրել, որոնց հիմնական մասը կազմում են Ռուսաստանից ժամանողները: Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից մեկ տարի անց թուրքական «Sondakika.com» կայքը ներկայացրել է 2 երկրների հարաբերություններում առաջացած ժամանակավոր ճգնաժամի հասցրած վնասները տուրիզմի ոլորտին:
Մասնավորապես համեմատություն է անցկացվել 2015-ի տարեսկզբից մինչև նոյեմբերի 24-ը (ռուսական ինքնաթիռի խոցման օրը) և 2016 տարեսկզբից մինչև նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ամենահայտնի զբոսավայր` Անթալիա ժամանած ռուս զբոսաշրջիկների թվաքանակի միջև: Ըստ այդմ` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2016-ին այդ թիվը նվազել է 84 տոկոսով` 2 մլն 800.000-ից նվազելով 452.000-ի: Ընդ որում, 432.000-ը Թուրքիա է այցելել սեպտեմբերի 2-ից հետո, երբ ռուսական կողմը կրկին թուլյատրեց չարտերային չվերթների իրականացումը:
2016-ի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Անթալիա ժամանած ռուս զբոսաշրջիկների թիվը չի անցել 20.000-ը այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 2 մլն 170.000:
Հանգստավայր-քաղաքի տնտեսության լոկոմոտիվը հանդիսացող ոլորտի 30-35 տոկոսը ձևավորվում է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների հաշվին:
Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտում այս տարի արձանագրված անկումը այս կամ այն չափով ազդել է հարակից մոտ 52 ոլորտի վրա, ինչը հյուրանոցների աշխատակազմերի կրճատումից մինչև սննդի ոլորտի արտադրանքի սպառման դժվարությունների պատճառ է դարձել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լիբիայի նավթի և բնական գազի նախարար. «Ցանկանում ենք էներգետիկ բոլոր ոլորտներում Թուրքիային տեսնել որպես ռազմավարական գործընկեր»:
Վերջին երկու տարիների՝ 2023-ի և 2024-ի ընթացքում ձևավորված պատկերը մասնագետները պայմանավորում են ծախսերի մեծացման և աշխարհաքաղաքական ռիսկերի հետ:
Ըստ թուրք պաշտոնյայի՝ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Գազայում հաստատված հրադադարը մնայուն բնույթ կկրի:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում Էրդողանի դաշնակից ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն առաջարկել էր դադարեցնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի մեկուսացումը։
Հետազոտություն իրականացվել է թվային հարթակներում և թվարկվել են այն երկրները, որտեղ մարդիկ ամենաշատն են դավաճանում իրենց ամուսիններին կամ զուգընկերներին։
Դեկտեմբերի 28-ից մեկնարկել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր առաջնորդի հետ բանակցությունները:
Հունվարի 21-ին Չանաքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի ուժեղ ցնցումներն են:
«World Population Review»-ն (WPR) հրապարակել է ամենաճաղատ քաղաքացիներ ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |