Միջազգային07:39, 23 Նոյեմբեր 2016
ԵԽ առաջատար խմբակցույթյունները կողմ են Թուրքիայի հետ բանակցությունների սառեցմանը

Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քննարկման է դրվել Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումների և այս երկրի եվրաինտեգրման գոծընթացի դադարեցման հարցը:
Թուրքական «Habertürk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում նախ անդրադարձել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին:
Նա նշել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցում երկու կողմերի համար էլ իր բացասական հետևանքները կունենա:
«Թուրքիան և Եվրամիությունը մի շարք կարևոր հարցերում կարող են համագործակցել: Կիպրոսի, Սիրիայի, էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Մոգերինին:
ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ Եվրամիությունն, ամեն դեպքում, միշտ պատրաստ է աջակցել սահմանադրական փոփոխությունների փուլում գտնվող Թուրքիային: Նա նշել է նաև, որ հատկապես ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական հարցի, կովկասյան տարածաշրջանում կայունությանն առնչվող հարցերում ԵՄ-ն և Թուրքիան մշտական երկխոսություն վարելու կարիք ունեն:
ԵԽ-ի ամենամեծ քաղաքակն խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Մանֆրեդ Վեբերը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ու Թուրքիան գտնվում են ճամփաբաժանի վրա: Անդրադառնալով վերջին օրերին հաճախակի քննարկվող Շանհայի հնգյակին Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցին՝ Վեբերը զարմանալի է համարել այն, որ Թուրքիան կարող է ընտրել Չինաստանին ու Ռուսաստանին:
ԵԽ-ի սոցիալ -դեմոկրատական խմբակցության (S&D) նախագահ Ջիաննի Պիտելլան հայտարարել է, որ իրենք դեռ դրական են վերաբերվում Թուրքիայի եվրաինտեգրմանը, սակայն պարտավոր են քննադատաբար մոտենալ վերջին շրջանի ձերբակալությունների, բանտարկությունների ու աշխատանքից հեռացման դեպքերին:
«Երբեք չէի մտածել, որ սոցիալ -դեմոկրատները մի օր բանակցությունների դադարեցման բանաձևին կարող են «այո» ասել: Սակայն դեպքերի զարգացումները դա են պարտադրում: Ես կողմ եմ սառեցմանը, սակայն ժամանակավոր կերպով: Երկխոսության հնարավորությունը պետք է պահպանել»,- ասել է նա:
Եվրոպայի կոնսերվատորներ և ռեֆորմիստներ (ECR) խմբակցության նախագահ Սյեդ Քեմալը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է նոր ձևաչափով զարգացնել և պարտադիր չէ, որ դա լինի ԵՄ անդամակցության ձևով:
Լիբերալ-դեմոկրատական խմբակցության (ALDE) նախագահ Գույ Ֆերհոֆշթադը կարծիք է հայտնել, որ իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած Պուտինը, Թրամփն ու Էրդողանը շրջափակել են Եվրամիությունն ու սպառնում են ԵՄ մոդելին:
«Կանաչների» կուսակցության համանախագահ Ռեբեկա Հարմսը նշել է, որ պետք է զարգացնել երկխոսությունը Թուրքիայի հետ և հոգ տանել, որպեսզի այդ երկիրը հավատարիմ մնա ժողովրդավարության սկզբունքներին:
Եմ շվեդ անդամ Բոդիլ Վալերոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան գաղթականների խնդիրը օգտագործում է որպես շանտաժի միջոց:
Նիստի ավարտին հայտարարվել է, որ ԵԽ քաղաքական խմբակցությունները ներկայացրել են բանաձևի 6 տարբեր նախագծեր: Դրանք կքննարկվեն և կմիավորվեն մեկ ընդհանուր փաստաթղթի մեջ: Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման նախագիծը քվեարկության կդրվի նոյեմբերի 23-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |