Տնտեսական06:57, 26 Նոյեմբեր 2016
Թուրքիայի առևտրի կենտրոններում գողությունները ռեկորդային մակարդակի են հասել
«Sensormatic» անվտանգության ծառայությունների ընկերությունը տեղեկություններ է հրապարակել Թուրքիայի մանրածախ առևտրի ոլորտում կատարվող գողությունների վերաբերյալ: Նշենք, որ տվյալ ընկերությունն ապահովում է Թուրքիայի առևտրի կենտրոններում գտնվող վաճառակետերի 55 տոկոսի անվտանգությունը:
Թուրքական «Businessht.com.tr» կայքի փոխանցմամբ՝ անցյալ տարի ողջ աշխարհում մանրածախ առևտրի ոլորտում գողացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 123 մլրդ դոլար: Ըստ կանխատեսումների՝ 2016թ. այդ ցուցանիշը ողջ աշխարհում կհասնի 150 մլրդ դոլարի, իսկ մասնավորապես Թուրքիայում՝ 2.5 մլրդ դոլարի: Եթե Թուրքիայի վերաբերյալ կանխատեսումն իրականանա, ապա այդ ցուցանիշը 400 մլն դոլարով կգերազանցի 2015թ. արդյունքները:
Ուշագրավ է, որ մանրածախ առևտրի կենտրոններից ամենից շատ գողանում են ըստ հերթականության՝ ձմեռային վերնահագուստ, մանկական սնունդ և տակդիրներ, անձնական հիգիենայի պարագաներ, երշիկեղեն և այլ մսամթերք:
Հատկանշական է, որ մանրածախ առևտրի ոլորտում հագուստի և սննդի գողությունը խոսում է հասարակության տնտեսական վիճակի մասին և հատկապես մեծ ծավալների է հասնում գաղթերի ու տնտեսական ծանր պայմանների դեպքում:
Ըստ վիճակագրության՝ 2004-2007թթ., երբ երկրի տնտեսական վիճակը համեմատաբար կայուն էր, այս ոլորտում գողությունները նկատելիորեն նվազել էին: Մինչդեռ այժմ, ինչպես նշում է «Sensormatic» ընկերության տնօրենը, գողությունները ռեկորդային մասշտաբների են հասնում:
Հատկապես ձմռանը հագուստի վաճառքի կետերում 49 տոկոս կորուստ է գրանցվում: Որպես կանոն՝ գողացվում են ոչ թե բրենդային կամ շատ թանկ ապրանքները, այլ առաջին անհրաժեշտության իրեր:
Գողություն կատարողները մեծ մասամբ պատկանում են 17-24 տարիքային խմբին: Վերջին երկու տարում Թուրքիայում գողության պատճառով 17.000 մարդու էլեկտրոնային ձեռնաշղթա են հագցրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |