Քաղաքական07:14, 28 Նոյեմբեր 2016
Ավստրիացի նախարար. «Թուրքիայի կողմից կիբեր հարձակումները մեզ չեն կարող ընկճել»

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Kուրցը դատապարտել է նախարարության պաշտոնակայքի դեմ կատարված կիբեր հարձակումները: Թուրքական «Habertürk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ հարձակման հեղինակը Թուրքիան է.
«Նմանատիպ հարձակումները մեզ չեն կարող վհատեցնել:Մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ չի փոխվելու», - ասել է Քուրցը:
Ավստրիայի ԱԳՆ խոսնակ Թոմաս Շնոելը ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին նախարարությանը վեբկայքը ենթարկվել է հազարավոր DDoS հարձակումների: Դրա պատճառով կայքը ժամանակավորապես արգելափակվել է: Տեղական ժամանակով 18:30 -23:00 ընկած ժամանակահատվածում ԱԳՆ կայքն անհասանելի է եղել: Խոսնակ Շնոելը տեղեկացրել էր նաև, որ ըստ ստացված տեղեկությունների՝ այդ կիբեր հարձակումների աեղինակն է Թուրքիան է:
Հիշեցնենք, որ «Առյուծ զինվորներ» ("Aslan Neferler") անվամբ թուրքական հաքերային խումբը նոյեմբերի 25-ին հայտարարել էր, թե իրենք հարձակման են ենթարկել Ավստրիայի ԱԳՆ պաշտոնակայքը: Խումբն իր այս քայլը պատճառաբանել էր Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու վերաբերյալ Ավստրիայի խորհրդարանում ընդունված որոշմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |