Միջազգային09:08, 28 Նոյեմբեր 2016
Գերմանական մամուլի անդրադարձը Թուրքիայի վերաբերյալ ԵԽ որոշմանը

Գերմանական մամուլը արձագանքել է Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ Եվրախորհրդի որոշմանն ու Էրդողանի սպառնալիքներին:
«Der Spiegel» շաբաթաթերթի՝ «Էրդողանի ղեկավարած Թուրքիան և Եվրամիությունը միմյանց չեն համապատասխանում» խորագրով հոդվածում հեղինակը նշում է, որ իշխանության գալուց ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի անգամ փոխակերպվել է: Նախ նա եղել է իսլամիստ, ապա կարճ ժամանակով՝ բարեփոխիչ, իսկ վերջին շրջանում վերածվել է ընդդիմադիրներին ճնշող իսկական բռնապետի:
«Եվրոպայում որոշները հույս ունեն, թե Թուրքիայի նախագահը կրկին ուշքի կգա և կդառնա ժողովրդավարության կողմնակից բարեփոխիչ, սակայն ակնհայտ է, որ դա չի լինելու: Արդեն վաղուց Էրդողանի կողմից կիրառվող միակ մեթոդը լարվածություն ստեղծելն է»,- գրում աղբյուրը:
Հեղինակը համոզմունք է հայտնում, որ Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը միանգամայն տեղին էր:
«Եվրախորհրդարանի որոշումը նաև ուղերձ էր Լեհաստանի և Հունգարիայի՝ Էրդողանին ընդօրինակող առաջնորդներին. Լրագրողներին բանտարկողները, դատական համակարգը ստրկացնողներն ու փոքրամասնություններին հալածողները Եվոպայում տեղ չունեն»:
«Welt am Samstag» թերթը գրում է, որ երկկողմ բանակցությունների դադարեցումից ավելի շատ կտուժի Թուրքիան: Թերթը հիշեցնում է, որ Թուրքիայում կատարվող ներդրումների 70 տոկոսը ԵՄ երկրներից է գալիս և Թուրքիայից կատարվող արտահանումների 455 տոկոսն ուղղվում է դեպի ԵՄ երկրներ:
«Էրդողանի տնտեսական հզորությունը հիմնված է այս հանգամանքի վրա, ուստի նա դա չի վտանգի»,- գրում է աղբյուրը:
«Frankfurter Allgemeine Zeitung»-ը «Թուրքերն արդեն չեն խոսում» վերնագրի ներքո ուշագրավ հոդված է հրապարակել: Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի քաղաքացիների մեծ մասն արդեն վախենում է հայրենիքի դավաճան հռչակվելուց:
Հեղինակը գրում է, որ 4 տարի առաջ Թուրքիայի ցանկացած մարդաշատ վայրում՝ օդանավակայաններում, վարսավիրանոցներում, տրանսպորտում մարդիկ անծանոթներին ազատորեն պատմում էին իրենց խնդիրները, երկրում իրենց դուր եկած ու չեկած երևույթները, մանրամասնում իրենց քաղաքական հայացքները: Մինչդեռ այսօր որևէ մեկը ոչ միայն անծանոթների, այլև սեփական շրջապատի հետ չի համարձակվում անկեղծանալ, կարծիքներ արտահայտել:
«Մարդկանց մի մասը մտածում է այստեղից շուտափույթ հեռանալու մասին, քանի որ վախենում են, որ վիճակն ավելի կվատանա: Մտավախություն կա, որ Էրդողանը ապրելու պայմաններ չի թողնի նրանց համար, ովքեր իրենից տարբեր են մտածում», - գրում է թերթը:
Իսկ «Süddeutsche Zeitung» պարբերականը անդրադարձել է Էրդողանի ՝փախստականներին կրկին Եվրոպա ուղարկելու սպառնալիքին: Հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնել, որ դրանք միայն դատարկ սպառնալիքներ են: Նա ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ներկայումս Թուրքիայից հեռանալ ցանկացողների մեջ մեծ թիվ են կազմում հենց թուրքերը:
«Անհնար է, որ Էրդողանը բացի սահմանները նրանց առաջ, քանի որ միակ վայրը, ուր կցանկանար նա ուղարկել իր քաղաքացիներին, դա բանտն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |