Հասարակական08:11, 29 Նոյեմբեր 2016
Թուրքիայի Թունջելի նահանգում Մոնթե Մելքոնյանի հիշատակին հուշարձան է բացվել
Թուրքիայում հուշարձան է կանգնեցվել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների հիշատակին:
Հուշարձանը կանգնեցվել է Թունջելի նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղում գտնվող Փեմբելիք Բարաժ լճի ափին: Հուշարձանի վրա գրված է.
«Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»:
Բացի Մոնթե Մելքոնյանի անունից հուշարձանի վրա գրված է նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները:
Թեմային անդրադարձել է թուրքական «Sozcu» թերթի հոդվածագիր Սայգը Օզթուրքը: Նրա տեղեկացմամբ՝ հուշարձանի բացմանը մասնակցել են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ Հունաստանից, Ֆրանսիայից:
Հոդածագիրը նշում է, որ հուշարձանը նվիրված է ASALA-ին (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) «ահաբեկիչներին»: Նա Մոնթեին ներկայացնում է որպես ASALA-ի առաջնորդներից մեկը, որը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ գլխավորելով աշխարհազորային ուժեր:
Հոդվածագիրը ներկայացրել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը տվյալ փաստին: Վերջինս տարակուսանք է հայտնել, որ Թուրքիան, որն անգամ Հայաստանում ASALA-ի մարտիկների հուշարձանների առկայության դեմ է բողոքում, հենց Թուրքիայում նրանց հիշատակին հուշարձանի բացմանը հետևում է լուռ դիտորդի պես:
Էրդինչը նշելով, որ Թուրքիան ներսից թուլացնում են, դրանում մեղադրել է հայկական սփյուռքին.
«Հայկական սփյուռքը ոչ միայն արտերկրում, այլև հատկապես վերջին շրջանում մեր երկրում, անջատողական շրջանակների և խմբերի հետ միասին գաղտնի կերպով մի շարք չարամիտ գործողություններ են նախապատրաստում»:
Նա միաժամանակ նշել է, որ իրենք հայ ժողովրդի և հատկապես Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիների հետ որևէ խնդիր չունեն, իսկ վերջիններիս համարում են եղբայրներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուսումանսիրության մեջ նշվում է, որ 2 մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ Ռուբիոն հայտնի է Թուրքիայի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշմամբ:
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է ավելացել է 3․9%-ով՝ հասնելով 170․8 մլրդ դոլարի։
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |