Միջազգային09:40, 30 Նոյեմբեր 2016
Իսրայելի պաշտպանության նախարարը ԵՄ-ին կոչ է ավելի կոշտ վարվել Թուրքիայի հետ

Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը եվրոպական երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների և արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Եվրամիությանը կոչ է արել ավելի կոշտացնել Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը:
Ըստ թուրքական «Sabah» պարբերականի` այդ մասին հայտնել են եվրոպացի դիվանագետները` իսրայելական «Haaretz»-ի հետ զրույցում: Նրանք չեն ցանկացել, որպեսզի իրենց անունները հրապարակվեն:
Ըստ վերջիններիս` Լիբերմանը, խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների մասին, ասել է. «Ինչո՞ւ եք լռում: Էրդողանի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տարբերակներ ունեք»:
Նա նաև շեշտել է, որ Գերմանիան, ինչպես նաև ԵՄ-ի երկրները Թուրքիայի նախագահի և կառավարության դեմ պետք է վարվեն այնպես, ինչպես Թուրքիայի նկատմամբ վարվեց Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ինքնաթիռի խոցումից հետո:
Թուրքական աղբյուրը, կրկին հղում անելով վերոնշյալ իսրայելական թերթին, տեղեկացնում է, որ նախորդ շաբաթ Իսրայելի բանակի հետախուզության ղեկավար գեներալ-մայոր Հերցլ Հալեվին մասնակցել է մամուլի համար դռնփփակ մի ժողովի, որի ժամանակ նշել է. «Առաջիկա 5 կամ 10 տարվա ընթացքում Թուրքիայում Աթաթուրքի ժառանգությունը նշանակություն չի ունենալու: Այժմ Թուրքիայում կրոնական ծայրահեղականության գործընթաց ենք տեսնում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |