Տարածաշրջան09:39, 01 Դեկտեմբեր 2016
Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Նոյեմբերի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ կայացել է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ըստ թուրքական «Etikhaber» լրատվամիջոցի` 6 ժամ տևած նիստի օրակարգում է եղել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, գյուլենական համայնքի, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևի` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG)-ի հարցերը:
Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում նաև գյուլենական համայնքի հետևորդներին, ՔԲԿ-ին և ԺՄԿ-ին:
Նիստի ավարտից հետո հրապարակվել է հռչակագիր, որտեղ մասնավորապես ասվում է, որ Թուրքիան, կողմ լինելով Սիրիայի «տարածքային ամբողջականությանը», երբեք չի թույլ տա, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի քրդական միջանցք: Բացի դրանից անդրադարձ է կատարվել Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում սկսած «Եփրատի վահան» գործողությանը: Նշված է եղել, որ «Եփատի վահան» գործողության հիմնական նպատակներն են սահմանային անվտանգության ապահովումը, Թուրքիայի դեմ «ագրեսիայի» կանխումը և տարածքը ԻՊ-ի զինյալներից մաքրելը:
Հռչակագրում հիշատակվել է Իրաքում ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես դրա վերաբերյալ ասվել է, որ Թուրքիան սեփական անվտանգությունն ապահովելու համար իրավունք ունի պայքարել ԻՊ-ի և ՔԲԿ-ի դեմ՝ միաժամանակ «պաշտպանելով Իրաքի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, անվտանգությունը, կայունությունը»:
Մտահոգություն է արտահայտվել այն հանգամանքի կապակցությամբ, որ Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո հարակից շրջաններում կարող են առաջանալ ժողովրդագրական պատկերի փոփոխություններ: Այդ առումով Թուրքիան դեմ է տեղանքում ժողովրդագրական պատկերի փոփոխություններին:
Շեշտվել է, որ, եթե տարածաշրջանում որևէ կերպ խախտվեն արաբ, քուրդ, թուրքմեն և այլ ժողովուրդների կրոնական, էթնիկ հիմքերը, ապա Թուրքիան կդիմի ուժի կիրառման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |