Քաղաքական13:16, 01 Դեկտեմբեր 2016
Չավուշօղլու. «Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ղարաբաղի հարցում»

Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարարները Անթալիայում տեղի ունենացած ռուս-թուրքական համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 5-րդ ժողովից հետո դռնփակ առանձնազրույց են ունեցել:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` առանձնազրույցից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Վերջինիս մասին Չավուշօղլուն մասնավորապես ասել է.
«Այսօր տարածաշրջանային հարցերն էլ քննարկեցինք: Իրականում եթե Ռուսաստանը և Թուրքիան միասին գործեն, շատ հարցեր իրենց լուծումը կգտնեն: Ես տեղեկատվություն տրամադրեցի Կիպրոսում եղած վերջին զարգացումների մասին: Այդ հարցում Ռուսաստանի աջակցությունը կարևոր է: Ռուսաստանը ջանքեր է գործադրում Ղարաբյան հարցի և առհասարակ Ադրբեջանի ու Հայաստնանի միջև առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք ողջունում ենք ու սատարում այդ ջանքերը: Պատրաստ ենք ունենալ նաև մեր ներդրումը: Ըդն որում Սև ծովի, Կասպից ծովի, Սիրիայի և Իրաքի հարցերում մեր համագործակցությունը բխում է ոչ միայն մեր երկու երկրների շահերից, այլ նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության շահերից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |