Հասարակական12:55, 02 Դեկտեմբեր 2016
Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է գրել սպանության մասին

Պոլսահայ լրագրող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության մասին գիրք է գրել:
Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թունջելը նշել է, որ «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները» գրքի միջոցով փորձել է լույս սփռել Դինքի սպանության անհայտ կողմերի վրա:
Նա գրքում հերքել է իր մասնակցությունը սպանությանը՝ նշելով. «Մենք իրականում հանցագործ չէինք: Ես առաջին մարդն էի, որ դուրս եկավ Հրանտ Դինքի սպանության դեմ և առաջին հստակ քայլը արեց: Սակայն ինչ-որ կենտրոնի կողմից ներկայացվեցինք որպես սպանությունն ուղղորդող: Այդ կենտրոնը այժմ FETÖ («Ֆեթուլլահակն ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլում այսպես է կոչվում ամերիկաբնակ հայտնի իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքը) կոչվող կառույցն է»:
Հիշեցնենք, որ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելը 2013 թվականին տված ցուցմունքներով ողջ մեղքը բարդել էր այն ժամանակվա հետախուզության վարչության պետ Ռամազան Աքյուրեքի և վերջինիս հանցավոր խմբի վրա:
Թուրքական «Հուրրիյեթ» թերթի ներկայացրել էր որոշ հատվածներ Թունջելի ցուցմունից, որտեղ նա նշել էր. «Հրանտ Դինքի սպանության հետ պետությունը կամ Գյուլենի կրոնական համայնքը կապ չունեն։ Սպանությունն իրականացվել է «Էրգենեքոնից» ավելի բարձր կազմակերպության կողմից»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |