08:16, 03 Դեկտեմբեր 2016
Times. Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն ունեն Սիրիայի հարցում

Բրիտանական հայտնի «Times» պարբերականում նյութ է հրապարակվել այն թեմայով, թե ինչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական կարգավորման գործընթացը սիրիական ճգնաժամի վրա: Թուրքական «Takvim» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հոդվածը հեղինակել «Times»-ի ստամբուլյան թղթակից Հանահ Լուջինդան:
Նա առաջ է քաշում այն տեսակետը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են, թե ում վերահսկողության տակ է անցնելու Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող շրջանները: Եվ դա այն դեպքում, երբ երկու երկրների ղեկավարները սիրիական ճգնաժամի հարցում միանգամայն տարբեր կողմերին էին աջակցում:
Հեղինակը, որպես իր պնդման ապացույց առաջ է քաշում այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել Էրդողանի և Պուտինի միջև հեռախոսազրույցները, Սիրիայի և մասնավորապես Հալեպի հարցի թեմայով:
«Պաշտոնական Անկարայի գլխավոր նպատակը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելն է, որը Թուրքիային թույլ կտա զսպել Սիրիայի քրդական ուժերին»:
Հոդվածագիրը նաև նշում է, որ ըստ թուրքական աղբյուրների՝ Թուրքիան այժմ շարժվում է դեպի «Իսլամական պետության» (ԻՊ) տակ գտնվող Սիրիայի Էլ Բաբ քաղաք: Ըստ այդ աղբյուրների՝ ԻՊ-ի զինյալներից Բաբը մաքրելուց հետո Թուրքիան կանգ կառնի և կբանեցնի դիվանագիտություն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |