Միջազգային14:03, 08 Դեկտեմբեր 2016
Թուրքիան պատասխանը Գերմանիային. օդանավակայանում 2 ժամ սպասեցրել է գերմանացի դիվանագետներին

Թուրքիայի Աթաթուրքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները 2 ժամ սպասեցրել են երկիր մուտք գործող 4 գերամանցի դիվանագետի, որից հետո միայն թույլատրել դուրս գալ օդանավակայանի տարածքից:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այդպիսով Թուրքիան պատասխանել է մեջլիսի փոխնախագահի Այշե Նուր Բահչեքափըին Գերմանիայի օդանավակայանում ոստիկանների կողմից սպասեցնելու միջադեպին:
Թուրքական աղբյուրի պնդմամբ միջադեպի պատճառ էր հանդիսացել այն, որ Բահչեքափըի մոտ բացակայում էր անձնագիրը, քանի որ ըստ թուրքական կողմի` այն գողացվել էր:
Նշենք, որ նույն միջադեպի պատճառով Գերմանիայի դեսպան Մարդին Էրդմանը այսօր հրավիրվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրություն տալու:
Դեպքին անդրադարձել էր նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հայտարարելով, որ իրենք նույն կերպ են պատասխանելու գերմանական կողմին:
Վերջինս հայտարարել էր, որ գողացված անձնագրի փոխարեն Բահչեքափըյին Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան կողմից ժամանակավոր անձնագիր է տրվել, սակայն չնայած դրան` թուրք պաշտոնյային ժամեր շարունակ սպասեցրել են օդանավակայանում:
«Այս երկրի խորհրդարանի փոխնախագահին և պատվիրակությանը այդտեղ դռան մոտ սպասեցնել ես տալիս: Այժմ նույն կերպ պատասխանելը անհրաժեշտություն չէ՞: Դրանից հետո ասում են Էրդողանը բռնապետ է: Եթե դու քեզ թույլ ես տալիս իմ երկրի խորհրդարանի փոխնախագահի` կին պատգամավորի նկատմամբ իրականացնել նման սխալ գործողություններ, եթե քո ոստիկանությունը դա անում է, ապա ես էլ դրան նույնությամբ պետք է պատասխանեմ»,- ասել էր Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |