Միջազգային08:38, 12 Դեկտեմբեր 2016
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դատապարտել է Ստամբուլի պայթյունները
![ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դատապարտել է Ստամբուլի պայթյունները](https://www.ermenihaber.am/news_images/32/95725_2/resized_e3758_1706_eng_picture_20161209_10307306_10307304.jpg)
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը դատապարտել է դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլում տեղի ունեցած պայթյունները: Ինչպես հաղորդում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը, այդ մասին Քարթերը գրավոր հայտարարություն է արել, որում մասնավորապես նշվում է, որ այդ ահաբեկչական հարձակումը միայն ավելի է ամրապնդելու ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակից հանդիսացող Թուրքիայի համերաշխությունը նման երևույթների դեմ պայքարում:
Քարթերը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ թե ՆԱՏՕ-ի շրջանակներում, թե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ գործող դաշնակցային ուժերի կազմում, սերտ աշխատանքները շարունակելու է:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի խոսնակ Նեդ Փրայսը ևս խստորեն դատապարտել էր Ստամբուլի Բեշիքթաշում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում իրականացված պայթյունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Անկարայում ԱՄՆ դեսպան. «ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել»](https://www.ermenihaber.am/news_images/93/277823_2/jeff_flake_donald_trump.thumb.jpg)
Ջեֆֆ Ֆլեյքը. «Եթե Թուրքիան անդամակցի BRICS-ին՝ հարաբերություններում կարելի է սպասել դիվանագիտական փոքր փոփոխությունների»։
![Թուրքիան «TÜRKSAT 6A»-ով կլինի այն 11 երկրներից մեկը, որը կարող է արտադրել կապի արբանյակ](https://www.ermenihaber.am/news_images/93/277104_2/665f933824538f7417c21826_1.thumb.jpg)
Նշվում է, որ «TÜRKSAT 6A» կապի արբանյակի քաշը կազմում է 4.2 տոննա և այն կգործի երկրից 35.786 կմ հեռավորության վրա։
![Թուրքիան կմասնակցի G7-ի գագաթնաժողովին](https://www.ermenihaber.am/news_images/93/276566_2/186jpg_wlvbhy0p50chlz71beojfg.thumb.jpg)
G7 գագաթնաժողովը 2024-ին կնախագահի Իտալիան և այն տեղի կունենա հունիսի 13-ից 15-ը։
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |