Միջազգային13:56, 14 Դեկտեմբեր 2016
Ավստրիան պահանջում է դադարեցնել Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վերահաստատել է, որ աջակցում է Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի՝ Յունկերն այս մասին հայտարարել է եվրախորհրդարանի նիստում ելույթի ժամանակ: Որպես իր դիրքորոշման փաստարկ՝ Յունկերը նշել է, որ մարտ ամսին ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ յուրաքանչյուր օր Թուրքիայից Հունաստան անցնող փախստականների թիվը 10 հազարից նվազել է մինչև 90 մարդ:
Թուրքիա-ԵՄ համագործակցության հարցը քննարկվելու է դեկտեմբերի 15-ին կայանալիք ԵՄ անդամ երկրների նախագահների և կառավարության ղեկավարների վեհաժողովում:
Նշվում է, որ ԵՄ անդամ երկրների միջև այս հարցում տարաձայնություններ կան: Մասնավորապես Ավստրիան պահանջում է դադարեցնել Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները՝ որպես փաստարկ ներկայացնելով Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո տեղի ունեցած զարգացումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |