Իրավական13:38, 15 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի արտգործնախարարությունը` ԱՄՆ-ից պահանջում է ազատ չարձակել Համբիկ Սասունյանին
Դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշվել է բավարարել 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհելու դիմումը: Որոշումը պետք է ուժի մեջ մտնի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից վավերացվելուց հետո:
Այս առիթով հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը, որում անընդունելի է համարվել նման որոշումը և ամերիկյան իշխանություններից պահանջվել չեղյալ հայտարարել ներման որոշումը:
Թուրքիայի ԱԳՆ-ի բնորոշմամբ «անհաջող» որոշումը ընդունվել է` հենվելով ոչ թե համաշխարհային արդարադատության սկզբունքների, այլ քաղաքական զարգացումների վրա ու «հակասում է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ոգուն»:
«Մենք արդարացիորեն սպասում ունենք, որ ԱՄՆ-ի իշխանություններից դեմ դուրս կգան այդ որոշմանն ու կխոչընդոտեն Սասունյանի ազատ արձակմանը:
Թուրքիայի ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ Սասունյանը բնորոշվում է որպես ահաբեկիչ ու նշվում, որ նրա ազատ արձակումը ևս մեկ անգամ վիրավորելու է զոհված ընտանիքի ու հասարակության մյուս հատվածներին ու հարուցելու է նրանց վրդովմունքը»:
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։
1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Թուրքիայի արտգործնախարարի և Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի Օրակարգում եղել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |