Հասարակական09:13, 16 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում բնակչության 61%-ը կողմ է նախագահական կառավարման համակարգի հաստատմանը
Թուրքիայում գործող «Objective Research Center» (ORC) հետազոտական կենտրոնը սոցհարցում է անցկացրել՝ պարզելու պետական նոր կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ բնակչության դիրքորոշումը:
Թուրքական «Memurlar» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հարցմանը մասնակցել է 2.450 քաղաքացի 35 նահանգից:
Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 72 տոկոսը վստահում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 61 տոկոսն աջակցում է Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգի փոխարեն նախագահական համակարգ հաստատելու իշխանության նախաձեռնությանը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) վայելում է հարցվածների 52.8 տոկոսի, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) 23.4 տոկոսի, «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ) 15 տոկոսի, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) 7 տոկոսի վստահությունը:
80 տոկոսը կողմ է, որ մահապատիժ կիրառավի այնպիսի հանցագործությունների դեպքում, ինչպիսիք են հեղաշրջումը, ահաբեկչությունը: Ճնշող մեծամասնությունը՝ 90.8 տոկոսը նշել է, որ չեն ցանկանում Թուրքիայից հեռանալ և այլ երկիր տեղափոխվել:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում են խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն, ներկայացվել է մեջլիսի քննարկմանը:
Նախագիծը խորհրդարանում անցկացնելու համար անհրաժեշտ է 330 քվե: Իշխող ԱԶԿ-ն, որը մեջլիսում ունի 316 ձայն, սահմանադրական փոփոխությունների նախագծի հաստատման շուրջ համաձայնության է եկել ընդդիմադիր ԱՇԿ-ի հետ: Նախագծի հաստատումից հետո պետք է հանրաքվե անցկացվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |