Իրավական08:44, 20 Դեկտեմբեր 2016
Թուրք իրավապահները պարզաբանել են, թե ինչու են սպանել ռուս դեսպանին սպանած ոստիկանին
Թուրքական ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են երեկ Անկարայում ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշին ողջ ձերբակալելու փոխարեն դեպքի վայրում սպանել: Դա բացատրել են վիրավոր դեսպանին շտապ օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս պահին հաճախ շրջանառվող «ինչու՞ մարդասպանին վնասազերծելու համար ընտրվեց նրան սպանելու տարբերակը» հարցին ի պատասխան` ոստիկանության աղբյուրների տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը.
«Մոտ տարածության վրա փամփուշտների թիրախում գտնվող դեսպանը վիրավոր էր և արյուն էր կորցնում: Հանցագործն էլ զենքը ձեռքին էր ու չէր հեռանում դեպքի վայրից:
Դեսպան Կառլովին անմիջապես օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ էր հանցագործին վնասազերծել: Հրազենային վիրավորում ստացած դեսպանին անհրաժեշտ էր անմիջապես հիվանդանոց տեղափոխել»:
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ ռուս դեսպանի վրա կրակելուց հետո 22-ամյա Ալթընթաշը, ով Անկարայի ոստիկանության ծառայող է, բղավել էր, որ իրեն միայն մահը կարող է դուրս բերել այնտեղից (դեպքի վայրից):
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Հարձակումն իրականցրած անձը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։ Մարդասպանը բղավոցով վանկարկել է «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»: Նշվում է, որ մարդասպանը վնասազերծվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ եթե հողի սեփականատերերը չգտնվեն մինչև 2024-ի դեկտեմբերի 16-ը, ապա միլիոնավոր լիրա արժողությամբ հսկայական տարածքը կանցնի Թուրքիայի գանձապետարանին։
Անկարայի դատարանում տեղի ունեցած լսումներից մեկում Ալփերեն Դեմիրդիշը պնդել է, որ դատական խորհրդի նախագահի և ու դատավորի գլխաշորի առկայությունը «հակասում է Թուրքիայի աշխարհիկությանը»։
Երկու երկրները կարող են կիսվել դատաիրավական պրակտիկայում իրենց փորձով ու շարունակել հարաբերությունները «Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ եթե հողի սեփականատերերը չգտնվեն մինչև 2024-ի դեկտեմբերի 16-ը, ապա միլիոնավոր լիրա արժողությամբ հսկայական տարածքը կանցնի Թուրքիայի գանձապետարանին։
Իրերի խուզարկությունից հետո Հայրունիսա Գյուլը նկատել է, որ խուզարկություն անցած պայուսակից 3 ծրար բացակայում է։
Ստամբուլում կայացել է Միջին միջանցքի կապուղիներից մեկը հանդիսացող Լապիս Լազուլի երթուղու երկրների (Ադրբեջան, Վրաստան, Աֆղանստան, Թուրքմենստան, Թուրքիա) տրնասպորտի նախարարների հանդիպումը։
Անկարայի դատարանում տեղի ունեցած լսումներից մեկում Ալփերեն Դեմիրդիշը պնդել է, որ դատական խորհրդի նախագահի և ու դատավորի գլխաշորի առկայությունը «հակասում է Թուրքիայի աշխարհիկությանը»։
Երկու երկրները կարող են կիսվել դատաիրավական պրակտիկայում իրենց փորձով ու շարունակել հարաբերությունները «Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |